Ծրագրի իրականացման վայր

Ծրագրի գործընկեր

Ծրագրի նպատակ

Դիլիջան բազմաբնակավայր համայնք

Ուրբանիստա հարթակ, «Լրագրողները հանուն քաղաքների զարգացման» ՀԿ

Նպաստել համայնքի շահերից բխող քաղաքային պլանավորման գործընթացներին

Ծրագրի խնդիրներ

Խնդիր 1․ Վեր հանել հանրային տարածքների օգտագործման խնդիրներն ու ստանալ քաղաքային պլանավորման իրական պատկերը՝ տվյալների վերլուծության, Խորհրդի մոնիթորինգի, հարցազրույցների և քաղաքաշինական (ուրբանիստական) հետազոտությունների միջոցով, Դիլիջան համայնքի ղեկավարին կից հասարակական հիմունքներով մշտապես գործող Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի

Խնդիր 2․ Հանրային տարրաբնույթ գործողությունների միջոցով բարձրացնել հանրային իրազեկումն ու  մասնակցությունը քաղաքային պլանավորման և որոշումների կայացման

Ծրագրի շահառուներ և թիրախ խմբեր

Շահառուները` Դիլիջանի բնակիչներն են, որոնք ներգրավված կլինեն ուսումնասիրության գործընթացներում ու հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց մտահոգությունները և ըկալումները հանրային տարածքների վերաբերյալ։
Հետազոտությանը կմասնակցեն մոտ 50 համայնքի բնակիչներ, 10 ՏԻՄ անդամներ և 10 բիզնես սեկտրի ներկայացուցիչներ։
Թիրախային խումբն է` տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավոր հատվածի դերակատարները։

Ծրագրի հիմնական գործողություններ

  • Սոցիալական, լրագրողական և ուրբանիստական հետազոտություններ
    Հետազոտության նպատակն է
    1․ Պարզել, հանրային տարածքների կառավարման գործընթացում որոշումների կայացման թափանցիկությունը և հանրային մասնակցությունը որոշումների կայացմանը։
    2․ Հասարակության տարբեր խմբերի ազդեցության ծավալների վերհանումը որոշումների կայացման գործընթացում՝ բնակիչներ, քաղաքացիական հասարակություն, տեղական ինքակառավարման մարմիների ներկայացուցիչներ և ներդրողներ:
  • Հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ՝ Հարցազրույց ներդրողների/բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ
  • Մոնիթորինգ՝ խորհրդի գոյությունից ի վեր կայացրած որոշումների՝ կայացման գործընթացի թափանցիկության և հանրային իրազեկվածության ապահովման, համայնքային շահի հաշվի առնման և համայնքանպաստ գործոնների։
  • Հետազոտության արդյունքում մասնակցայնության վրա հիմնված ենթագործողություններ՝ մասնակցային քարտեզագրում և մոդելավորում, հանրային տարածքների ժամանակագրական ուսումնասիրություն, ինստիտուցիոնալ դիագրամավորում, ինֆոգրաֆիկների ստեղծում
  • 3 կլոր սեղան քննարկումներ՝ լրագրողական ուսումնասիրության արդյունքները, քաղաքաշինական ուսումնասիրության արդյունքերը, սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ
  • Տեսազրույցների պատրաստում՝ 4 տեսազրույցի պատրաստում 15 րոպե տևողությամբ, ներգրավված 2-ական փորձագետներով համապատասխան ոլորտից ու փորձառությամբ
  • Առաջարկությունների փաթեթի կազմում և համայնքի բնակիչների մասնակցայնությունն ապահովող մեխանիզմների մշակում՝ ծրագրային գործողությունների արդյունքում կկազմվի հանրային տարածքների կառավարման գործընթացում որոշումների կայացման թափանցիկությունը և հանրային մասնակցությունն ապահովող առաջարկությունների փաթեթ։

Ակնկալվող արդյունքներ

  • Որոշում կայացնողների զգոնություն և որոշումների թափանցիկություն
  • Նոր համագործակցային միջավայր և մշակույթ
  • Հանրային մասնակցության ծավալների աճ

ՓԱՍՏԱՑԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐ

Հետազոտություն․ «Քաղաքային պլանավորման խնդիրները Դիլիջանում»

Համալիր հետազոտությունը իրականցվել են 3 ուղղություններով․

  • «Քաղաքային պլանավորման խնդիրները Դիլիջանում, հետխորհրդային փոխակերպումներ» Սոցիոլոգիական հետազոտություն4 ֆոկուս խմբային քննարկումներ, խորին հարցազրույցներ առանցքային դերակատարների հետ, հետազոտող՝ Շուշանիկ Հարությունյան
  • «Դիլիջան Քաղաքի փոխակերպումները․ Քաղաքի տրանսֆորմացիան», Քաղաքաշինական հետազոտություն, Հետազոտող՝ Աննա Խաչատրյան
  • «ՈՒ՞մ են պատկանում Դիլիջանի հանրային տարածքները» լրագրողական հետազոտություն, Հետազոտողներ՝ Անահիտ Մինասյան, Գայանե Միրզոյան

«Ապագային քաղաքը» տեսանյութերի պատրաստում և հանրայնացում

Ծրագրի շրջանակներում նկարահանվել և հանրայնացվել է 5 թեմատիկ տեսանյութերից բաղկացած «Ապագայի Քաղաքը» տեսաշարքը։ Տեսաշարքում անդրադարձ է կատարվում՝ քաղաքային պլանավորման արդի պրակտիկաներին, նորագույն մոտեցումներին, մասնակցային պլանավորման սկզբունքներին, հանրային տարածքների տրանսֆորմացիային և ոլորտը կարգավորող օրենսդրությանը։ Տեսաշարքի ընդհանուր դիտողականությունը՝ 47500 դիտում։

Մասնակցային աշխատարան

Ծրագրի շրջանակներում 2022 թվականի մարտի 5-ին կազմակերպվել է  «Քաղաքը բնակիչների աչքերով» մասնակցային աշխատարանը (Community-based participatory research (CBPR), որին մասնակցել են համայնքի շուրջ 20 ակտիվ բնակիչներ։ Մասնակցային աշխատարանը վարել է քաղաքաշինարար ճարտարապետ՝ Աննա Խաչատրյանը։ Մասնակցային աշխատարանի մեթոդաբանությունը ընտրվել է հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

Կլոր սեղան-քննարկումներ

Ծրագրի շրջանակներում իրականցված հետազոտությունների արդյունքների ներկայացման նպատակով Դիլիջան համայնքում կազմակերպվել է 3 կլոր սեղան քննարկում։ Քննարկումներին մասնակցել են՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ներդրողներ, ՀԿ ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։ Կլոր սեղան քննարկումներին մասնակցել են շուրջ 60 մասնակիցներ

Մոնիթորինգ և առաջարկների փաթեթի կազմում

«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագրի շրջանակներում փորձագետ Արշավիր Ղուկասյանի կողմից իրականացվել է «Դիլիջան համայնքի ղեկավարին կից հասարակական հիմունքներով գործեղ ներդրումների խրախուսման և քաղաքաշինության» խորհրդի գոյությունից ի վեր (2015 թվականից ի վեր) կայացված որոշումների թափանցիկության, համայնքային շահի հաշվի առնման և հաշվետվողականության մոնիթորինգ։ Մոնիթորինգային զեկույցը և մշակված առաջարկությունների փաթեթը հաջողությամբ ներկայացվել են Դիլիջան համայնքի ՏԻՄ–ին։

Համայնքային ֆորում «Ապագային Դիլիջանը»

Դիլիջան բազմաբնակավայր համայնքի ոլորտային զարգացման ու պլանավորման հեռանկարները քննարկվեցին ս․թ․  փետրվարի 16-ին կայացած «Ապագայի Դիլիջանը» խորագրով համայնքային ֆորումում։ Համայնքային ֆորումի նպատակն էր նպաստել համայնքի զարգացման ընդհանրական տեսլականի ձևավորմանը՝ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսության միջոցով։ Ֆորումին մասնակցել են ավելի քան 115 մասնակից՝ տեղական ինքնակավառարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից, կրթական հաստատություններից, ակտիվ խմբերից, համայնքային ենթակայության կառույցներից, բիզնես միջավայրից, գործընկեր՝ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամից։

Համայնքային ֆորումի մասին պատմող հեռուստառեպորտաժը, որը պատրաստվել է Տավուշ Հ/Ը կողմից, կարող եք դիտել ստորև՝

 

 
Ծրագիրը ֆինանսավորվում է Eurasia Partnership Foundation-Armenia, Embassy of Sweden in Yerevan և ՍԻԴԱ-ի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: