ԴՈւԿՈ երիտասարդական կենտրոնի թիմը բաղկացած է բարձրագույն կրթություն ունեցող, երիտասարդական աշխատանքի ոլորտում մասնագիտական վերապատրաստում անցած և իրենց գործին նվիրված մասնագետներից։ Նրանք առաջնորդվում են ոչ ֆորմալ կրթության արժեքներով, շարունակական զարգացման և համայնքային ներգրավվածության սկզբունքներով։
Թիմի անդամները մշտապես պատրաստ են աջակցել երիտասարդներին՝ բացահայտելու իրենց ներուժը, զարգացնելու հմտությունները և կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Իրենց աշխատանքում նրանք կարևորում են անհատական մոտեցումը, ստեղծարարությունը և համագործակցային միջավայրի ձևավորումը՝ նպաստելով երիտասարդների ակտիվ մասնակցությանը համայնքային կյանքում։





