Skip to main content

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՀԵՏԱԶՈՏԱԳԻՐ /2022/

«Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, 2022 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր ուսումնասիրել երիտասարդների ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության միջազգային փորձը և տալ Հայաստանում այդ փորձի տեղայնացման համար հնարավոր առաջարկություններ։

Հետազոտության ընթացքում առավել մանրամասն անդրադարձ է կատարվել երկու հետսոցիալիստական երկրների՝ Էստոնիայի և Ռումինիայի փորձին։

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ /2019/

«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակում 2018թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքի կողմից մատուցվող մի շարք ծառությունների որակի գնահատմանը, իրականացվող ծախսերի արդյունավետոիւթյան գնահատմանը: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը:
Հետազոտության մոնիտորինգային մասն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման որակի գնահատմանը:

ԱՂԲԱՀԱՆՈւԹՅՈւՆ /2019/
«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակում 2018թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքի կողմից մատուցվող մի շարք ծառությունների որակի գնահատմանը, իրականացվող ծախսերի արդյունավետոիւթյան գնահատմանը: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը:
Հետազոտության մոնիտորինգային մասն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող աղբահանության և սանիտարական մաքրման որակի գնահատմանը: 

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈւՍԱՎՈՐՈւԹՅՈւՆ /2019/

«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակում 2018թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքի կողմից մատուցվող մի շարք ծառությունների որակի գնահատմանը, իրականացվող ծախսերի արդյունավետոիւթյան գնահատմանը: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ /2018/

«Երիտասարդների ներառումը և սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանի գյուղական համայնքներում» ձեռնարկն ամփոփում է 2018 թվականի ընթացքում ՀՀ մարզերում իրականացված «ՄասնակցուՄԵՆՔ» ծրագիրը, որին մասնակցել են Հայաստանի 16 գյուղական և 17 քաղաքային համայնքներում բնակվող 60 երիտասարդներ։ Երիտասարդները մեկ տարի շարունակ ներգրավվել են կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագրում, մասնակցել են քաղաքացիական ակտիվիզմի և սոցիալական ձեռներեցության թեմաներով դասընթացների։ Դասընթացները հաջող ավարտելուց հետո, մասնակիցներից 45-ը հնարավորություն են ստացել անցնելու մասնագիտական պրակտիկա քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկություններում՝ բարելավելով ծրագրի ընթացքում ձեռք բերված կարողությունները:

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.