Skip to main content

Վերջին նորությունները

Հայտարարություններ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի, համայնքների և քաղաքացիաԿան հասարակության դիմակայություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում»…
Նորություններ

Բացահայտելով հոգեկան առողջության պահպանման պրակտիկան երիտասարդական աշխատանքում

Վերջերս տեղի ունեցավ "Unravel mental health care practice in Youth work" վերապատրաստման դասընթացը Վրաստանի Բակուրիանի քաղաքում, որը նվիրված էր երիտասարդական կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանը՝ երիտասարդների հոգեկան առողջության և ընդհանուր բարեկեցության պաշտպանության…
Նորություններ

ԱլԳ անդամ երկրների միջազգային երիտասարդական համաժողով

Ս․թ հոկտեմբերի 25-ից 26-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ «Տարածաշրջանային գործընկերության ամրապնդում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների տեղական երիտասարդական բյուջեների համար» միջազգային երիտասարդական համաժողովը՝ ԱլԳ անդամ երկրների, այդ թվում Հայաստանը ներկայացնող պատվիրակության…

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն 14 տարեկան է․ այն բաց հարթակ է նորարարական մտքերի ու գաղափարների իրագործման համար և անցած տարիների ընթացքում կազմակերպությունը կարողացել է միջհամայնքային, միջմարզային կապեր կառուցել ու զարգացնել, վստահության կամուրջ ստեղծել հասարակության և պետական մարմինների միջև։
Մեր ուշադրության կենտրոնում երիտասարդն է, ով ունի ներուժ և այն հզորացնելու բնական իրավունք։
Շնորհակալություն բոլորին, ում միջոցով շարունակում ենք աշխատել, զարգանալ և իրականացնել մեր առջև դրված խնդիրները։

Արթուր ՂազարյանԴԵՀԿ ՀԿ նախագահ

աշխատանքային ոլորտները

Ձեռնարկատիրություն

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության և սոցիալական ձեռնարկատիրության թեմայով տեղական ու միջազգային դասընթացներ։

Քաղաքացիական կրթություն

Կազմակերպության ծրագրերի զգալի մասը միտված են նպաստելու համայնքի երիտասարդ կանանց ու տղամարդկան, որպես քաղաքացի կրթվելուն ու կայանալուն։

Երիտասարդական աշխատանք

Երիտասարդներն ու երիտ․ աշխատանքը կազմակերպության հիմնական ուղղություններից է, որի արդյունքում նրանց տրվում են նորանոր այլընտրանքային կրթական ու միջազգային փոխանակման հնարավորություններ։

Համայնքային զարգացում

Կազմակերպության կողմից իիականացվող բոլոր ծրագրերը միտված են համայնքային ներուժի բացահայտմանը, զարգացմանն ու համայնքի տեսանելիության մեծացմանը։

Զբոսաշրջություն

Կազմակերպությունն իրականացնում է համայնքի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, տեղական յուրօրինակ հուշանվերների արտադրություն։

Ոչ-ֆորմալ կրթություն

Կազմակերպության կողմից կազմակերպվող կրթական միջոցացումներն ու ծրագրերը հիմնականում իրականացվում են ոչ-ֆորմալ կրթական մեթոդներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: