– Ծրագրի նկարագրություն 

 ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը ֆինանսավորված է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի   Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության գործընկերությամբ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզային բնակչությանը` տղամարդկանց, կանանց, երիտասարդներին, տարեցներին և   քաղաքացիական խմբերին, ներառյալ փոքրամասնություններին, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման մեջ, որի նպատակն է մշակել   տարածքային զարգացման մոդելներ՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգի ձևավորման, որոշումների կայացման և իրականացման գործընթացներում:


– Նպատակներ

  1. Համախմբել, կարողություններով օժտել և խթանել տեղի շահակիցներին, որպեսզի նրանք համայնքի կարիքների վրա հիմնված ռազմավարություններ մշակեն Լոռու և Տավուշի մարզերում։
  2. Աջակցող ենթակառուցվածք ձևավորել՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղական մակարդակում մշակվող նախաձեռնություններն ու առաջնահերթ ճանաչելու,իրագործելու և հարատևելի դարձնելու համար։
  3. Բարելավել համապատասխան նախարարությունների և այլ մարմինների կարողությունները և մշակել պետական քաղաքականության մեխանիզմներ՝ Հայաստանում LEADER մոտեցման հաջող փորձարկելու և հարատևելի դարձնելու նպատակով:

– Ծրագրի առաքելությունը 
Ծրագիրն աջակցում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում՝ բնակիչներին ընդգրկելով զարգացման օրակարգերի մշակման, որոշումների կայացման և իրականացման միջոցառումներում։


– Ակնկալվող արդյունքներ

Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվով 5 տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ-/LAG) և տարածքային զարգացման ռազմավարական թվով 5 ծրագրեր: Բացի այդ, ծրագրում կներգրավվեն և հմտություններ կստանան շուրջ 1000 տեղաբնակ՝ տեղական զարգացմանը ակտիվորեն նպաստելու համար։ Մարզային և կենտրոնական կառավարման մարմինների թվով 70 ներկայացուցիչներ կբարելավեն իրենց հմտությունները։ Ծրագրի ընթացքում կֆինանսավորվեն 150 տեղական նախաձեռնություններ:
Քովիդի համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում 160 ընկերություն կստանա աջակցություն , կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանան թվով 300 անհատներ և շուրջ 3000 տեղացի բնակիչ։


– Որոշ արդյունքներ

  • Իրականացվել է ուսումնասիրություն իրավական դաշտի և ՏԱԽ-ի գործընկերության մոդելի վերաբերյալ
  • Լոռու և Տավուշի մարզերի 9 կլաստերներում իրականացվել են իրազեկման արշավներ՝ ընդգրկելով ավելի քան 150 բնակավայրեր.
  • Ստեղծվել են ազգային, միջազգային և տեղական շահագրգիռ կողմերի քարտեզներ
  •  իրականացվել է հատուկ դասընթաց համայնքային քոուչերի համար, և գործընկեր կազմակերպության հետ պայմանագիր է կնքվել համայնքային քոուչի ծառայություններ մատուցելու համար
  • COVID19-ի և ճգնաժամի մեղմացման միջոցառումների շրջանակում, ներառյալ Վահագնի համայնքի կարտոֆիլագործներին աջակցությունը, տեղահանված կանանց կարի մեքենաների տրամադրումը, հացաբուլկեղենի սարքավորումների, խելացի գոմերի տրամադրման ընտրության գործընթացը, բանջարեղենի արտադրության խորհրդատվությունները և թեժ գիծը, ՖՎ համակարգի տեղադրումը շարունակվում է։
  • A-DAMS համակարգի առաջին փուլն ավարտվել է՝ սպասելով կառավարության հետագա պարտավորություններին:

Ծրագրի տևողությունը- Հոկտեմբեր 2020 – Հոկտեմբեր 2024 (48 ամիս)
Գործունեության տարածք – Լոռու և Տավուշի մարզեր , Հայաստան
Իրականացնող գործընկեր – ՄԱԶԾ, ՊԳԿ