Ծրագրի նկարագրություն։

Կանանց ձեռներեցության առաջնորդության ուսումնական ճամբար (WELL Camp) ծրագիրը նախատեսված է Դիլիջան խոշորացված համայնքի (Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք) 20-30 տարեկան երիտասարդ կանանց և աղջիկների համար։ Ծրագիրն ուղղված է կանանց ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունները զարգացնելուն, որից հետո մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց բիզնես նախաձեռնությունները
համայնքներում և համայնքից դուրս, ինչպես նաև կբարելավվեն իրենց կյանքի որակը։

Նպատակ։

Հզորացնել Դիլիջանի խոշորացված համայնքի երիտասարդ կանանց ձեռնարկատիրական հմտությունները, որոնք հնարավորություն կտան իրականացնելու իրենց բիզնես նախաձեռնությունները համայնքներում և կնպաստեն կյանքի որակի բարելավմանը։

Ծրագրի
գործողություններ։

Գործողություն 1։ Նախաձեռնում. շահառուների քարտեզագրում և շահագրգիռ կողմերի ներգրավում Դիմումների հիման վրա Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ն նախապես ընտրված դիմորդներին կհրավիրի կարճ առցանց հարցազրույցի, որպեսզի հաստատի մասնակիցների մոտիվացիան և պարզի, թե որ կանայք առավելագույնս կշահեն մասնակցությունից: Ակնկալվում է, որ ընտրված մասնակիցները պետք է ունենան փոքր բիզնես նախաձեռնություն կամ ձևակերպված բիզնես գաղափար՝ այն գործարկելու ուժեղ մտադրությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել անհատական գաղափարներով կամ թիմով մեկ բիզնես գաղափարի շուրջ: Նախատեսվում է ունենալ 20-30 տարեկան 20 մասնակից Դիլիջան խոշորացված համայնքից (ք․Դիլիջան, գյուղեր՝ Թեղուտ, Հաղարծին,
Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք):

Գործողություն 2. “Երիտասարդ կին՝ ձեռներեց”: մեթոդի և մոդուլի ձևավորում Մոդուլի ձևավորման համար կներգրավվեն փորագետներ։ Մոդուլը կառուցվելու է երեք բաղադրիչի վրա՝ քառամսյա առցանց ուսուցում, երկամսյա մենթորություն և մեկշաբաթյա ճամբար: Այն կկենտրոնանա կանանց հզորացման վրա. երիտասարդ կանանց տալով հիմնարար ուսուցում և հմտություններ՝ բիզնես նախաձեռնություն սկսելու և կառավարելու համար։

Գործողություն 3. WELL Camp: առցանց դասընթաց, մենթորություն և ճամբար Քառամսյա (շաբաթական 2 անգամ) առցանց ուսուցումը լինելու է ուսուցման հիմնարար փուլը: Փորձառու բիզնես թրեյներները կվարեն կանանց հզորացման և ձեռներեցության համապարփակ դասընթացը: Դասընթացը կսկսվի գաղափարի ձևակերպման, բիզնես մոդելի կառուցման, բիզնեսի կառավարման, ռեսուրսների բաշխման, ցանցային, թիմային աշխատանքի, ֆինանսական կառավարման, մարքեթինգի և վաճառքի էական ներդրումից: Նախատեսվում է ունենալ 18 գործնական դասընթաց՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ և 12 առցանց հանդիպում տարբեր ոլորտների բանախոսների հետ, այդ թվում՝ հաջողակ ձեռնարկատերերի։

  • Առցանց դասընթացներից հետո կմեկնարկի երկամսյա մենթորության ծրագիրը: Մասնակիցներից յուրաքանչյուրը կհամապատասխանի բիզնես խորհրդատուին, ով կուղղորդի մասնակիցներին վերամշակել բիզնես հայեցակարգերի ուժեղ և թույլ կողմերը:
  • Մեկշաբաթյա ճամբարը Դիլիջանի անտառներում կլինի ինտենսիվ և կենտրոնացված աշխատանք բիզնես մոդելների վրա: Մասնակիցները ճանապարհորդելու և ապրելու են ճամբարային տարածքում, որտեղ կաշխատեն փորձառու բիզնես թրեյներների հետ և կկազմեն իրենց բիզնես պլանը: Նախատեսվում է հրավիրել փորձառու գործարար մարդկանց, համայնքի ներկայացուցիչներին և հյուրերի խոսնակներին կրակային զրույցների՝ կիսվելու իրենց փորձով, կիսվելու իրենց պատմություններով և մոտիվացնելու երիտասարդ կանանց՝ համառ մնալ իրենց նախաձեռնություններում:

Գործողություն 4. Եզրափակիչ միջոցառում և գաղափարների գործարկում Որպես ծրագրի վերջին փուլ՝ կկազմակերպվի եզրափակիչ միջոցառում։ ԴԵՀԿ ՀԿ-ն, հաշվի առնելով իր գործընկերների մեծ ցանցը, կհրավիրի տարբեր շահագրգիռ կողմերի և ներկայացուցիչներ բիզնեսներից, ՔՀԿ-ներից, սկսնակ ինկուբատորներից, տեղական համայնքային գործունեությունից և այլոց՝ լսելու երիտասարդ կանանց բիզնես գաղափարները, դիտելու բիզնես մոդելները, նախատիպերը և աջակցելու առավել կենսունակին: Միջոցառման արդյունքում հրավիրված ժյուրին, որը կազմված կլինի բիզնես թրեյներներից և համայնքի ներկայացուցիչներից, կընտրվի երկու լավագույն բիզնես գաղափարներ, որոնք կստանան փոքր դրամաշնորհներ, որոնք կներդրվեն իրենց բիզնես մոդելը գործարկելու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար:

Ծրագրի
արդյունքները։

Օնլայն դասըթանցներ 

WELL Camp ծրագրի շրջանակներում Դիլիջան բազմաբնակավայր համայնքի երիտասարդ կանանց համար կազմակերպվել են բիզնես կարողությունների զարգացման դասընթացներ, որի շրջանակներում մասնակից կանայց և աղջիկները ուսումնասիրել են  գործարարությամբ զբաղվելու համար հիմնարար թեմաները, բիզնես գաղափարների գեներացումը, բիզնես պլանի ստեղծումը, կազմակերպությունների կազմակերպաիրավական տեսակները (օրինակ՝ ԱՁ-ի և ՍՊԸ-ի միջև տարբերությունը), մարքեթինգի ռազմավարական պլանավորումն ու դրա բնութագրերը, ապրանքի կամ ծառայության նկարագրությունը, գնային քաղաքականությունը, գնագոյացման վրա ազդող գործոնները: 

Դասընթացների կարևոր բաղադրիչ է նաև հյուր-խոսնակների հյուրընկալելը, ովքեր կիսվել են իրենց սեփական փորձով ու խրախուսել մասնակից կանանց ու աղջիկներին, որպեսզի հավատան իրենք իրենց և իրենց գաղափարներին։ 

«WELL CAMP» մեկշաբաթյա ճամբար 

2023 թվականի օգոստոսի 14-20ը տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար»( WELL Camp) ծրագրի 7օրյա ճամբար-դասընթացը Դիլիջանում: Մեկ շաբաթյա հանդիպումների ընթացքում մասնակից կանայց և աղջիկները բիզնես փորձագետների հետ համատեղ աշխատեցին իրենց գաղափարների ուժեղ և թույլ կողմերի վրա և վերջիններս բերվեցին ավարտուն տեսքի։ 

Այդ օրերի ընթացքում նրանք՝ ոլորտի առաջատար փորձագետներ Սիլվա Մեսրոպյանի և Լիլիթ Արզոյանի օգնությամբ կարողացան հասնել ցանկալի արդյունքի իրենց գաղափարների մշակման գործում, որոնց վերջնական ներկայացումը պաշտոնապես կկայանա աշնան վերջին։

Բացի հիմնական դասընթացավարներից եղել են նաև հարակից ոլորտների այլ մասնագետների հետ հանդիպումներ, ինչպիսիք են Գոհար Շալջյանը՝ ում օգնությամբ մասնակից կանայք և աղջիկները ուսումնասիրեցին շուկայագիտություն(մարքեթինգ) և շուկայավարման ռազմավարական մշակում, որը մեծ ներդրում կհանդիսանա իրենց հետագա գործունեության ընթացքում։

Ինչպես նաև Վահե Սալահյանի համակարգմամբ մասնակիցները խաղացին բիզնես խաղեր ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված։ Խաղերը հանդիսացան արդյունավետ մեթոդ այս ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքը գործնականում կիրառելու, ինչպես նաև նոր հմտություններ ձեռք բերելու և բիզնես մտածելակերպը զարգացնելու համար։

Ինտենսիվ խմբային քննարկումների և պրակտիկ վարժությունների շնորհիվ մասնակիցները բացահայտեցին ավելին իրենց և իրենց կարողությունների մասին:

Մասնակիցների խոսքով, բավականին կարևոր և որոշիչ էր այս մեկ շաբաթյա ճամբար-դասընթացը, քանի որ նրանք կարողացան իրենց 4 ամիսների առցանց եղանակով ձեռք բերած գիտելիքը ներդնել իրենց իսկ բիզնես գաղափարների կառուցման մեջ։

Գաղափարների մշակում և ներկայացում

7օրյա ճամբարին հաջորդեց գաղափարների վերջնականացումն ու ներկայացումը։ Յուրաքանչյուր մասնակից բիզնես խորհրդատուի օգնությամբ ու աջակցությամբ վերջնական տեսքի բերեց իր բիզնես գաղափարը, որը մասնակիցներին ավելի մեծ ոգևորություն և վստահություն ներշնչեց, որպեսզի բուն փակման միջոցառմանը նրանք հավուր պատշաճի ներկայացնեն իրենց բիզնես գաղափարները։ 

 Ծրագրի ավարտական միջոցառում/Փիթչինգ 

Հոկտեմբերի 30–ին տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցության և առաջնորդության ուսումնական ճամբար» /«Well camp»/ ծրագրի ավարտական միջոցառումը։

Միջոցառման ընթացքում չորս հաջողակ կին ձեռներեցներից կազմված ժյուրին, գնահատելով աղջիկների ելույթները, նրանցից 7–ին արժանացրեց փոքր դրամաշնորհների։
Ծրագրի մասնակիցներին  շնորհավորեց և մրցանակներ հանձնեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Ղազարյանը, ով իր խոսքում անդրադարձավ աղջիկների կատարած հսկայական աշխատանքին, մաղթելով, որ չբավարարվեն այս ձեռքբերումներով այլ շարունակեն կրթվել, աշխատել և նոր ուղենիշեր սահմանել։

Ծրագրի դրամաշնորհառուներն են՝ Գայանե Գասպարյանը, Լուսինե Բայրամյանը, Անի Միրզոյանը, Աիդա Բեգլարյանը, Անի Հովհաննիսյանը, Աննա Հարությունյանը և Ծովինար Հակոբյանը։ 

Կարճ տեսանյութեր

Ստորև կարող եք տեսնել 7 դրամաշնորհառուների գործունեության մասին պատմող կարճ տեսանյութներ։ 

Գայանե Գասպարյան
Գայանեն WELL CAMP ծրագրի աջակցությամբ զարգացնում է «Կպչունիկ» զարգացնող խաղերի ստեղծումն ու արտարդրությունը՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Խաղերը գունագեղ են, հեշտ օգտագործվող, էկոլոգիապես մաքուր և անվնաս։ Զարգացնում են մոտորիկան ու երեխաների մտահորիզոնը, խթանում վերլուծական մտածողության զարգացմանը։

Անի Հովհաննիսյան
Անին պլանավորում է անձեռոցիկների տարբեր տեսակների ու թղթե խոհանոցային սրբիչների արտադրություն հիմնել։ Նախատեսվում է Հաղարծին գյուղում անձեռոցիկի արտադրություն հիմնելով՝ նոր աշխատետեղեր ստեղծել, սկզբնական շրջանում 3–ը, իսկ հետագայում գյուղաբնակների հիմնական աշխատավայրը դառնալու ակնկալիքով։

Ծովինար Հակոբյան
Ծովինարը նախատեսում է խմորեղենի արտադրամաս հիմնել Թեղուտ–Հաղարծնի վանական համալիր ավտոճանապարհին։ Պատրաստվելու են բացառապես Տավուշյան բաղադրատոմսերով խմորեղեններ՝ նախապես տեղացիներից հավաքագրված տեղեկատվության՝ ավանդական պատրաստման եղանակների միջոցով։

Աիդա Բեգլարյան 
Աիդան նախատեսում է իրականացնել Dili Lor– լորի մսի, դիետիկ լորի ձվի և բնական հիմքով պարարտանյութի (կոմպոստ) արտադրություն։ Սպառողինէ ներկայացվելու արտադրանքի պատրաստման հայտնի և նոր բաղադրատոմսերը։ Բուծարանը կազմակերպելու է տարբեր էքսկուրսիաներ և վարպետաց դասեր՝ խթանելով համայնքում ագրոզբոսաշրջությանը։

Լուսինե Բայրամյան
Լուսինեն պլանավորում է հիմնել «1670» բիզնեսը, որը զբաղվելու է «Ներկիր ինքդ» ալբոմների ստեղծմամբ։ Ալբոմի նկարները ներկայացնելու են բացառապես Տավուշյան թեմաներն ու տեսարժան վայրերը՝ համեմված վերջիններիս մասին պատմող փոքրիկ տեղեկատվական նյութերով։ Ալբոմը նպաստելու է նաև իրենց հայրենի մարզի վերբերյալ՝ երեխաների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Անի Միրզոյան
Անին արդեն սկսել է պահածոների փոքր արտադրամասի հիմնումը, որտեղ օգտագործվելու է բացառապես անտառից հավաքած վայրի բնամթերք։ Նախատեսվում է արտադրել թթուներ, մուրաբաներ ու ջեմեր՝ հնարավորինս պահպանելով բնական համերն առանց շաքարավազի օգտագործման։ Փորձարկումներն արդեն արվել են, պատրաստվել է որոշակի քանակությամբ պահածոներ, որոնք ներկայացվել ու համտեսվել են փիչինգի ժամանակ։

Աննա Հարությունյան 
Աննան մեկ տարուց ավել է զբաղվում է լուսանկարչությամբ։ Հիմնականում ստեղծում է փոքրերի ու մեծերի տաղավարային լուսանկարներ, որոնք փոփոխվում են ըստ հաճախորդների նախասիրությունների։ Ցանկանում է հոբբին դարձնել բիզնես՝ այն իրականացնելով պրոֆեսիոնալ ապարատով, գրագետ մոտեցմամբ և տեխնիկապես հագեցած տաղավարում։

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս նյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։