Skip to main content

Վերջին նորությունները

Նորություններ

Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին Դիլիջանի Փախստականների Համայնքային խորհրդի անդամների համար կազմակերպվեց դասընթաց՝ «Մեդիագրագիտություն,…
Նորություններ

ՓՀԽ Դիլիջան․ կայացավ 3-րդ նիստը

Դիլիջանում կայացավ Փախստականների Համայնքային խորհրդի 3-րդ նիստը։   Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 18-ին «Դիլիջանի…
Նորություններ

Մարդու իրավունքներ, փախստականների իրավունքներ

Նոյեմբերի 27-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում կայացավ Դիլիջանի Փախստականների Համայնքային խորհրդի 2-րդ նիստը։ Նիստի առաջին հատվածում կազմակերպվեց «Մարդու իրավունքներ, փախստականների իրավունքներ» թեմայով դասընթաց, երկրորդ հատվածում մասնակիցները կարողացան իրենց…

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն 16 տարեկան է․ այն բաց հարթակ է նորարարական մտքերի ու գաղափարների իրագործման համար և անցած տարիների ընթացքում կազմակերպությունը կարողացել է միջհամայնքային, միջմարզային կապեր կառուցել ու զարգացնել, վստահության կամուրջ ստեղծել հասարակության և պետական մարմինների միջև։
Մեր ուշադրության կենտրոնում երիտասարդն է, ով ունի ներուժ և այն հզորացնելու բնական իրավունք։
Շնորհակալություն բոլորին, ում միջոցով շարունակում ենք աշխատել, զարգանալ և իրականացնել մեր առջև դրված խնդիրները։

Արթուր ՂազարյանԴԵՀԿ ՀԿ նախագահ

աշխատանքային ոլորտները

Ձեռնարկատիրություն

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության և սոցիալական ձեռնարկատիրության թեմայով տեղական ու միջազգային դասընթացներ։

Քաղաքացիական կրթություն

Կազմակերպության ծրագրերի զգալի մասը միտված են նպաստելու համայնքի երիտասարդ կանանց ու տղամարդկան, որպես քաղաքացի կրթվելուն ու կայանալուն։

Երիտասարդական աշխատանք

Երիտասարդներն ու երիտ․ աշխատանքը կազմակերպության հիմնական ուղղություններից է, որի արդյունքում նրանց տրվում են նորանոր այլընտրանքային կրթական ու միջազգային փոխանակման հնարավորություններ։

Համայնքային զարգացում

Կազմակերպության կողմից իիականացվող բոլոր ծրագրերը միտված են համայնքային ներուժի բացահայտմանը, զարգացմանն ու համայնքի տեսանելիության մեծացմանը։

Զբոսաշրջություն

Կազմակերպությունն իրականացնում է համայնքի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, տեղական յուրօրինակ հուշանվերների արտադրություն։

Ոչ-ֆորմալ կրթություն

Կազմակերպության կողմից կազմակերպվող կրթական միջոցացումներն ու ծրագրերը հիմնականում իրականացվում են ոչ-ֆորմալ կրթական մեթոդներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: