ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում 

ՆՊԱՏԱԿ

ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում ծրագրի նպատակն է բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները:

Ծրագիրը կտրամադրի շուրջ 700,000 եվրո ենթադրամաշնորհներ ավելի քան 110 ՔՀԿ-ների, քաղաքացիական խմբերի և մեդիա կազմակերպությունների՝ համայնքային նախաձեռնությունների իրականացման համար, արձագանքելու արտակարգ իրավիճակներին՝ հասցեագրելով խոցելի բնակչության կարիքները, օգտվելու կազմակերպական մոդելի նորարարությունից (բարելավելու ՔՀԿ-ների գործունեությունը և ծառայությունները՝ ուղղված խոցելի խմբերին աջակցելուն), խթանելու ցանցերը և գործընկերությունը համատեղ գործողությունների միջոցով, իրականացնել մեդիագրագիտության գործողություններ:

ԱՐԴՅՈւՆՔՆԵՐ

•    ՔՀԿ-ները զարգացնում են իրենց կազմակերպական կարողությունները ներքին կառավարման, հաշվետվողականության, թափանցիկության, կայունության և կապերի/ցանցերի շուրջ
•    Կառուցվում և ընդլայնվում են մեխանիզմներ, որոնք ՔՀԿ-ներին հնարավորություն են տալիս ներգրավել ընդհանուր արժեքներ կիսող քաղաքացիներին՝ որակյալ ծառայություններ մատուցելով խոցելի խմբերին 
•    Խորացված համագործակցություն ՔՀԿ-ների և տարբեր շահագրգիռ կողմերի միջև

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ

ՔՀԿ-ներ, նախաձեռնող խմբեր, մեդիա կազմակերպություններ

    • 176 ՔՀԿ (նորարարության վրա հիմնված կարողությունների ուժեղացում, նպատակային ֆինանսական աջակցություն, մենթորային ցիկլեր)
    • 24 ՔՀԿ իրականացնում է արտակարգ իրավիճակով պայմանավորված ազդեցությունը մեղմելուն ուղղված ծրագրեր
    • 520 ՔՀԿ մասնակցում է ՔՀԿ ֆորումների կամավորության տոնավաճառների, կլոր սեղանների, համատեղ գործողությունների
    • 30 նախաձեռնող խմբեր իրականացնում են սոցիալական ինովացիոն ծրագրեր
    • 8 ՔՀԿ և մեդիա կազմակերպություն համատեղ իրականացնում են մեդիագրագիտության ծրագրեր

Արժեքներ կիսող քաղաքացիներ՝ ներգրավված համայնքի կյանքում

    • 3,600 մասնակցում են ֆորումներին և տոնավաճառներին
    • 250 երիտասարդների կողմից իրականացվող նախաձեռնություններում 
    • 360 մասնակցում է վերապատրաստման
    • 6,600 կամավորներ իրազեկ են կամավորականության և ակտիվ քաղաքացիության վերաբերյալ

Կրթական ծառայություն մատուցող կառույցներ

    • 3 կրթական հաստատություններ մասնակցում են քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ ակադեմիական դասընթացի մշակմանը` ապագա երիտասարդ մասնագետների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով
    • 5 կրթական հաստատություն հաստատում են դասընթացը

Այլ դերակատարներ

    • 540 այլ դերակատարներ մասնակցում են մենթորային հանդիպումների, ՔՀԿ ֆորումների, կլոր սեղանների և համատեղ գործողությունների

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը  համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է  ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ

Ծրագրի բյուջեն 2,312,684 եվրո է (ԵՄ ֆինանսավորում՝ 2,000,000 եվրո; համաֆինանսավորում՝ 312,684 եվրո):

Լուսանկարներ՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումից | 26.04.2022 | Երևան, Հայաստան