Discover the Caucasus – Edition 8

 

Ամեն տարի ուսումնական տարվան ընդառաջ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը հյուրընկալում է կամավորներԵվրոպական համերաշխության կորպուսի ծրագրի շրջանակներում : Գերմանիայից ժամանած կամավորները հիմնականում հյուրընկալվում են 10-12 ամիս ժամկետով։ 

Վերջիններս հիմնականում աշխատում են համայնքի երեխաների և  երիտասարդների շրջանում: Նրանք կազմակերպում են ոչ ֆորմալ կրթական և ժամանցային միջոցառումներ՝ նպատակ ունենալով տեղացի երիտասարդներին ծանոթացնել եվրոպական մշակույթին և արժեքներին։ 


 «Բացահայտելով Կովկասը» ծրագրի նպատակներն են.

– Հզորացնել երիտասարդների կարողությունները զինելով նրանց համապատասխան գիտելիքներով և ռեսուրսներով 
– Խթանել համերաշխությունը տարբեր երկրներից, մշակույթներից, սոցիալական և կրթական ծագում ունեցող երիտասարդների միջև
– Նպաստել Հարավային Կովկասում գործող հասարակական երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթական երիտասարդական ծրագրերի տարածմանը և միջազգայնացմանը


2022-2023 թթ–ին մեր կաազմակերպությանն են միացել Ֆրանկ Մարտինը և Ջոշուա Հեքը՝ Գերմանիայից։ Նրանք 2022ի սեպտեմբերից ապրում և կամակավորական աշխատանքներ են իրականացնում Դիլիջանում և հարակից համայնքներում։

Ֆրանկ Մարտին

Ֆրանկը 24 տարեկան է, մասնագիտությամբ պատմաբան/քաղաքագետ, սիրում է պատրաստել, սարեր բարձրանալ և կարդալ գրքեր։

Ստորև կարող եք կարդալ Ֆրանկի կամավորության առաջին 6 ամիսների մասին․ 

Ջոշուա Հեք

Ջոշուան 23 տարեկան է, սովորել է արդյունաբերական ճարտարագիտություն, սիրում է նոր լեզուներ սովորել, կարդալ, կիթառ նվագել։

Ստորև կարող եք կարդալ Ջոշի կամավորության առաջին 6 ամիսների մասին․
Տարիներ շարունակ ԴԵՀԿ ՀԿ–ն իրականացրել է «Եվրոպական ակումբ» ծրագիրը Հայաստանում կամավորական աշխատանք իրականացնող եվրոպացի երիտասարդ կամավորների հետ համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ և Շամախյան բնականվայրերի դպրոցներում ստեղծվել են կրթական-ժամանցային ակումբներ, որոնց նպատակն է դպրոցահասակ երեխաներին ոչ ֆորմալ ուսուցմամբ ծանոթացնել Եվրոպական միության տարբեր պետությունների պատմությանը, աշխարհագրությանը և պետական կառուցվածքին ։ Յուրաքանչյուր հանդիպմանը երեխաները ծանոթանում են Եվրամիության որևէ մի երկրին՝ կրթական հետաքրքիր, գրավիչ, նորարար և զվարճալի խաղերի ու մեթոդների կիրառմամբ։
Ակումբներում երեխաները նաև զարգացնում են հմտությունները թիմային աշխատանքի, հաղորդակցության, միջմշակութային շփման, գաղափարների մշակման, ստեղծագործական, կարծիք և տեսանկյուն հայտնելու հմտությունները:
Կամավորները ակումբներում հանդիպումները վարում են անգլերեն լեզվով՝ թարգմանչի մասնակցությամբ։
Ակումբներում հանդիպումները կայանում են շաբաթական մեկ անգամ՝ տվյալ համայնքի դպրոցի տարածքում։

Ստորև լուսանկարներ են, որոնք արվել են 2022-2023 ուս․ տարվա ընթացքում՝ Դիլիջանի Թեղուտ, Հաղարծին և Շամախյան բնակավայրերի դպրոցներում։ 

 

ԻՌԼԱՆԴԻԱ

ԼԵՀԱՍՏԱՆ

ՖԻՆԼԱՆԴԻԱ 

ՌՈՒՄԻՆԻԱ

ԳԵՐՄԱՆԻԱ

ԼԱՏՎԻԱ, ԼԻՏՎԻԱ, ԷՍՏՈՆԻԱ

ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 

MID-TERM SUMMARY 

Յուրաքանչյուր դպրոցում իրականացվեց միջանկյալ ամփոփում արդեն իսկ անցած եվրոպական երկրների վերաբերյալ։

Ակումբի մասնակիցները իրենց նախընտրությամբ ներկայացրին մինչ այժմ ուսումնասիրված 10 եվրոպական երկրների մասին, որին հաջորդեց «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը, կառուցված 10 երկրների շուրջ, որը մասնակիցների համար հետաքրքիր և նորարար մեթոդ էր ստուգելու իրենց գիտելիքները եվրոպայի վերաբերյալ։

ՖՐԱՆՍԻԱ 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍ 

ԻՍՊԱՆԻԱ 

ՉԵԽԻԱ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱ

ՇՎԵԴԻԱ

ՀՈՒՇԱԳՐԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ 

 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ համագործակցության հուշագրեր Է ստորագրել Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի և Հաղարծնի միջնակարգ դպրոցի հետ։
Հուշագրով նախատեսվում է առավել ակտիվ համագործակցություն երիտասարդների հմտությունների և կարողությունների հզորացման, ոչ ֆորմալ կրթության և սոցիալական ուղղվածության նախագծերի իրականացման ոլորտներում։

 

ԻՏԱԼԻԱ և ՄԱԼԹԱ

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ

Արդեն երկար տարիներ է ինչ Եվրոպայի օրվա առթիվ Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվում։ Տոնը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։
Եվրոպայի օրը՝ մայիսի 9ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը կազմակերպության կամավորներ՝ գերմանացի Ջոշի և Ֆրանկի հետ համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառումն իրականացվեց ոչ ֆորմալ ձևաչափով, անդրադառնալով եվրոպական միությանը, վերջինիս նպատակներին,մշակութային բազմազանությանը, համագործակցությանը Հայաստանի հետ և հետաքրքիր փաստերին։
Միջոցառումը նախատեսված էր ինչպես չափահասների, այնպես էլ փոքրերի համար, որոնց համար կար առանձին տաղավար, որտեղ փոքրիկ այցելուները ներկեցին Եվրոպայի անդամ երկրների դրոշները՝ միառժամանակ սովորելով և հաճելի ժամանց ունենալով։

Միջոցառմանն իրենց նշանակալի ներդրումն ունեցան «Եվրոպական Ակումբ»-ի անդամները՝ կիսելով իրենց ձեռք բերած գիտելիքները միջոցառման այցելուների հետ։

Այցելուները խաղացին տիպիկ եվրոպական խաղեր, ինչպիսիք են փայտերով սկանդինավյան խաղերը՝ Mölkky, Kubb, ինչպես նաև պարեցին բուլղարական և իռլանդական ազգային պարեր՝ բացահայտելով ավելին եվրոպական մշակույթի մասին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Դիլիջանի Տուրիստական Տեղեկատվական Կենտրոն-ին(Dilijan Tourist Information Center) միջոցառմանն աջակցելու համար։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐ

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան թիվ 5 և Հաղարծնի միջնակարգ դպրոցներում ստեղծվել են եվրոպական անկյուններ։
Վերջիններս համալրված են Եվրոպական միության անդամ յուրաքանչյուր երկրին բնորոշ պատմական, մշակութային հետաքրքրաշարժ էլեմենտներ պարունակող քարտեզով և Եվրոպայի վերաբերյալ բազմազան նյութերով ու գրքերով։
 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Շվեդիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների թագավորության դեսպանություններին՝ գաղափարի աջակցման նպատակով դիդակտիկ նյութեր ու գեղարվեստական գրքեր տրամադրելու համար։

ԱԿՈՒՄԲԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2022-2023 թթ․ ուսումնական տարվա հետ ամփոփվեց նաև «Եվրոպական ակումբ»–ը Դիլիջանի Վ․ Անանյանի անվան թիվ 5, Հաղարծնի և Թեղուտի միջնակարգ դպորցներում։ 
Միջոցառումների ընթացքում ամփոփվեցին ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները՝ Եվրոպական միության և անդամ երկրների մասին։
Միջոցառումը կազմակերպվել էր ինտերակտիվ մեթոդով՝ ունենալով եվրոպական ավանդական պարեր, երգեր և ինֆորմատիվ կարճ ներկայացնումներ։ 

«Բացահայտելով Կովկասը» Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագիրն երկարաժամկետ իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ գերմանական «Միջմշակութային Եվրոպական Ֆորում» կազմակերպության հետ համագործակցությամբ։

Ծրագիրը ֆինանավորվում է ԵՄ Էրազմուս Պլյուս ծրագրի կողմից, Գերմանիայի Ազգային գործակալություն։