Էկոմիջանցքների ձևավորման և կայուն զարգացման ծրագիր Տավուշի մարզում
2022 թ․ սեպտեմբերից մեկնարկել է «Էկոմիջանցների ծրագիր Հարավային Կովկասում» ծրագրի 2-րդ փուլային «Էկոմիջանցքների խթանում Կովկասում-2» ծրագիրը՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության տրամադրած միջոցներով՝ KFW զարգացման բանկի միջոցով։ Հայաստանում ծրագրի նպատակն է երկրի որոշ մարզերում, այդ թվում Տավուշի մարզում (Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Սևքար և Ենոքավան), պահպանել Էկոլոգիական միջանցքները բնական միջավայրի կայուն օգտագործման և համայնքների զարգացման միջոցով՝ նպաստելով պահպանվող տարածքների փոխկապակցմանը և աջակցել համայնքների էկոլոգիական կայունության բարձրացմանը։ Էկոմիջանցքներ ունեցող համայնքների բնակիչները ևս ներգրավվում են որոշ գործողություններում «Ֆինանսական մասնակցային մոտեցում» (ՖՄՄ) գործիքակազմի գործածմամբ։
ՖՄՄ-ի նպատակն է ստեղծել այնպիսի գործընթացներ, որոնք կլինեն կառուցողական, ընդգրկուն և մասնակցային՝ ընտանիքի, համայնքի և ռեգիոնալ մակարդակներում։
ՖՄՄ-ը ներգրավում է տեղական բնակչությանը զարգացմանն ուղղված սեփական խնդիրները լուծել ինքնուրույն՝ օգտագործելով ուղղակի ֆինանսավորումը, մասնակցություն մրցույթներին և ֆինանսական պարգևատրում, ուսուցում։
Ծրագիրը հնարավորություն է տալու համայնքի բնակիչներին մասնակցելու՝ գաղափար առաջադրելու, ֆինանսական օգնություն ստանալու և այդ գաղափարն իրագործելու համար»։Այն օգնում է մարդկանց բացահայտելու և փորձարկելու զարգացմանն ուղղված գործողությունները։
Ծրագիրը տրամադրում է երկարաժամկետ ֆինանսական միջոցներ էկոլոգիական միջանցքներում համայնքահեն բնական ռեսուրսների կառավարման նպատակով և բարելավվում է այդ էկոմիջանցքներում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը։