Համայնքի մշակութային կյանքի բարելավմանը և զբաղվածությանն ուղղված նորարարական լուծումներ

ՆՊԱՏԱԿ

ՏԻՄ–ի հետ համատեղ բազմաչափ աղքատության նվազմանն ուղղված առաջարկությունների մշակմամբ և նոր լուծումներով հագեցած, պարբերաբար կազմակերպվող տոնավաճառների իրականացմամբ՝  նպաստել համայնքի մշակութային կյանքի բարելավմանը, տեղացիների զբաղվածությանը և ի վերջո համայնքում բազմաչափ աղքատության կրճատմանը:

ԽՆԴԻՐՆԵՐ

Խնդիր 1․ Համայնքում բազմաչափ աղքատության նվազմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակմամբ և ավագանու նիստին ներկայացմամբ՝ նպաստել Դիլիջան խոշորացված համայնքում բազմաչափ աղքատության կրճատմանն ուղղված քայլերի իրականացմանը։

Խնդիր 2 Համայնքի բազմաչափ աղքատ ընտանիքների ներգրավմամբ և մշակությաին բազմապիսի էլեմենտներով հագեցած պարաբերաբար /տարին 2-4 անգամ/ կազմակերպվող տոնավաճառների իրականացմամբ՝ նպաստել համայնքում բազմաչափ աղքատության նվազմանը։

ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ

Գործողություն 1.1. Տիմ ներկայացուցիչների, ավագանու անդամների և այլ որոշում կայացնողների հետ իրականացնել կլոր սեղաններ՝ համայնքում աղքատության նվազմանն ուղղված հնարավոր ուղիների վերհանման նպատակով։

Գործողություն 1.2. Վերոհիշյալ վերհանված ուղիների հիման վրա առաջարկությունների փաթեթի ստեղծում և ավագանու նիստին ներկայացում։

Գործողություն 2.1. Համայնքի  որևէ արվեստով կամ արհեստով զբաղվող բազմաչափ  աղքատ ընտանիքների քարտեզագրում ու բազայի ստեղծում։

Գործողություն 2.2. ՏԻՄ–ՀԿ համագործակցությամբ Տոնավաճառների իրականացում։

Վերոհիշյալից պարզ է դառնում, որ ծրագիրը թիրախավորել է «մասնակցային բյուջետավարում» գործիքը։

ԱՐԴՅՈւՆՔՆԵՐ

Ծրագրի երկարաժամկետ արդյունքներն են

  • Յուրաքանչյուր տարի 60–120 բազմաչափ աղքատ ընտանիքներ արժանապատիվ աշխատանքով զբավելով և մասնակցելով պարբերաբար իրականացվող տոնավաճառներին՝ բարելավվել են իրենց ընտանիքների անդամների կյաքի որակը, արդյունքում համայնքում նվազել է բազմաչափ աղքատությունը։
  • Համայնքում մշակութային կյանքն է աշխուժացել է՝ պարբերաբար բազմապիսի մշակութային էլեմենտներով /համերգներ, պարային կատարումներ, փոքրիկ թատերական ներկայացումներ, մրցույթներ, մեծահասակների ու մանուկների համար նախատեսված խաղեր/հագեցած տոնավաճառների իրականացմամբ։
  • Համայնքի բյուջեում ներառվել է համայնքի մշակութային կյանքի բարելավմանն ու զբոսաշրջությանն ուղղված տողեր, որի շնորհիվ համայնքի ՔՀԿ–ներն ու նախաձեռնող խմբերը պարբերաբար կազմակերպում են համայնքի զբոսաշրջության զարգացմանն ու դրանով իսկ բազմաչափ աղքատության նվազմանն ուղղված միջոցառումներ։
  • Համայնքի բյուջեում ներառվել են նաև համայնքում բազմաչափ աղքատության նվազմանն ուղղված այլ կետեր։
  • Ծրագիրը զարգացրել է զբոսաշրջությունը համայնքում՝ տուրիստներին հնարավորություն տալով գնելու տեղական հուշանվերներ, համտեսելու տեղական ուտեստներ, մասնակցելու տեղի մշակութային կյանքին և շփվել տեղացիների հետ: