«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության առաջնորդությամբ և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ գործընկերությամբ իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, լոռու և Տավուշի մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:
Ծրագրի իրականացման տարածքային ծածկույթն ընդգրկում է ՀՀ երեք մարզերը՝ Շիրակը, Լոռին և Տավուշը։ Երեք մարզերից ընդգրկվել են Ախուրյան և Աշոցք, Ստեփանավան և Թումանյան, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Ծրագրային մի քանի գործողություններ կիրականացվեն նաև Երևան քաղաքում՝ կապված ծրագրի փորձագիտական և տեխնիկական աջակցության հետ։
Ծրագրի Խնդիրներն են
- Բացահայտել երեք մարզերի թիրախային 6 համայնքապետարանների կողմից ներհամայնքային ճանապարհների և փողոցների պահպանության, շահագործման և նորոգման, Աղբահանություն և սանիտարական մաքրման և Ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների արդյունավետության վերաբերյալ բնակչության գնահատականը,
 - Վերլուծել թիրախ համայնքների բյուջետային միջոցների արդյունավետությունը մասնակցային մոնիթորինգի միջոցով,
 - Աջակցել թիրախ համայնքապետարանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների առավել արդյունավետ մեխանիզմների նեդրմանը,
 - Բարձրացնել բնակչության մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։
 
Ծրագրի գործողություններ
- Աշխատանքային խմբի ստեղծում, ծրագրի մեկնարկի մասին մամուլի ասուլիսի կազմակերպում
 - Քաղաքացի-մոնիթորների վերապատրաստում
 - 3 մարզերի 6 համայնքների բնակիչների շրջանում հարցումների անցկացում և արդյունքների վերլուծություն
 - Տվյալների հարցում ՏԻՄ-երից
 - Կոալիցիայի ստեղխում
 - «Town Hall» ձևաչափով քննարկումների անցկացում 3 մարզերում
 - «Chatham House» ձևաչափով փորձագիտական մեկ աշխատաժողովի անցկացում Գյումրիում
 - Մասնակցային մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ համախպարփակ զեկույցի հրապարակում
 - Ընտրված 6 համայնքների պաշտոնական կայքերում նոր բաժնի ստեղծում
 - Ծրագրի արդյունքների ջատագովում, տարածում, շահերի պաշտպանություն
 - Ծրագրի ամփոփում, ամփոփիչ միջոցառման կազմակերպում:
 
Ծրագրից ակնկալվող արդյունքներն են.
- Ընտրված 3 ոլորտներում մատուվող ծառայությունների վերաբերյալ ՔՀԿ-ների, քաղաքացիների և ՏԻՄ-ի մասնակցությամբ համապարփակ հետազոտություն և առաջարկությունների փաթեթ,
 - Ոլորտի հիմնախնդիրների ու դրանց լուծման առաջարկությունների ջատագովություն ՝ տարբեր շահագրգիռ կողմերի համախմբմամբ՝ տեղական ու ազգային մակարդակներում,
 - Համայնքների կայքերում մասնակցայնության և թափանցիկության գործիքների ավելացում։
 - Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման կոալիցայի շարունակական գործունեություն:
 
				