ՀԱՄԱԼՍԱՐԱՆ – ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ (ՍՄԱՐԹ) 
Ծրագրի համար՝ 585620-EPP-1-2017-1-EL-EPPKA2-CBHE-JP (2017-2886 /001-001)
Ծրագրի տևողություն՝2017-2020թթ./երկարաձգված է/
Ծրագրի համակարգող՝ «Հելլենիկ» միջազգային համալսարան, Հունաստանի Հանրապետություն
Ծրագրի մասնակիցներ՝
        1. Վիվեսի կաթոլիկ քոլեջ – Բելգիա
        2. Պադեբորնի համալսարան – Գերմանիա
        3. Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարան – Իսպանիա
        4. Վառնայի կառավարման համալսարան – Բուլղարիա
        5. Մոլդովայի ազգային ագրարային համալսարան – Մոլդովա
        6. Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարան – Մոլդովա
        7. Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա – Մոլդովա
        8. «Իմպուլս» ՀԿ – Մոլդովա
        9. Մինսկի ինովացիոն համալսարան – Բելառուս
        10. Բելառուսի առևտրատնտեսագիտական համալսարան – Բելառուս
        11. Բելառուսի ինովացիոն հիմնադրամ – Բելառուս
        12. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – Հայաստան
        13. Գավառի պետական համալսարան – Հայաստան
        14. «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ – Հայաստան
ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնելու բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում Է՝ 
ա/ ստեղծել 7 ՍՄԱՐԹ կենտրոններ,
բ/ իրականացնել 4 նոր թրեյնինգներ ՊԴ կազմի համար,
գ/ իրականացնել 8 նոր թրեյնինգներ ուսանողների համար,
դ/ ստեղծել էլեկտրոնային SMART_CHANNEL հարթակ,
ե/ մշակել ձեռնարկ, որը հասանելի կլինի անգլերեն, ռումիներեն, ռուսերեն, հայերեն և բելառուսերեն,
զ/ ստեղծել նոր գաղափարների պահոց՝ հետևյալ լեզուներով՝ անգլերեն, ռումիներեն,ռուսերեն, հայերեն, բելառուսերեն,
է/ ուսանողների շրջանում մրցույթների անցկացում, տարածաշրջանային տարեկան կոնֆերանսի անցկացում,
ը/ նոր դասընթացի ներմուծում Հայաստանի, Բելառուսի և Մոլդովայի բուհերում:

 

Ծրագրի մասին առավել հանգամանալից տեղեկատվություն կարելի է ստանալ ծրագրի https://www.smartcaffe.eu/ պաշտոնական կայքում, ինչպես նաև https://smartchannel.org/ հարթակում։