Skip to main content

Unravel Mental Health Care Practice in Youth Work

 
Հերթական երիտասարդական ծրագիրը տեղի ունեցավ Վրաստանի Լագոդեխի քաղաքում ապրիլի 17-23ը: Դասընթացին մասնակցում էին երիտասարդներ 8 երկրներից` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Գերմանիա, Լեհաստան, Իսպանիա, Պորտուգալիա և Ուկրաինա:
«Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանը ներկայացրել են Անուշիկ Հովհաննիսյանը, Նարեկ Մեսրոբյանը, Մհեր Իսրայելյանը և Մարալ Առաքելյանը:
Դասընթացի նպատակն էր բարելավել երիտասարդ աշխատողների կարողությունները՝ ինքնաճանաչողության, գիտակցության և հոգեկան առողջության մակարդակներում, ինչպես նաև հուզական տրավմատիկ ապրումներ ունեցող երիտասարդների հետ աշխատելու կարողությունների ձեռքբերումը:
Ծրագիրը հնարավորություն էր ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին, ձեռք բերել նոր ընկերներ և անփոխարինելի փորձ:
Դասընթացը իրականացվել է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով` խաղեր, թիմային աշխատանք, մեդիտացիա և քննարկումներ բնության գրկում: