Skip to main content

«Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշում սոցիալ տնտեսական զարգացման համար»
ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Սևքար և Ենոքավան համայնքներում հայտարարվել
էր «Մեր գյուղը եվ մեր բնությունը» բնապահպանական թեմայով պատմվածքների և նկարների ստեղծագործական
մրցույթներ։ Մրցույթների նպատակն էր էկոլոգիական միջանցքներ ունեցող համայնքներում ֆինանսական
մասնակցային մոտեցման և ֆինանսական խրախուսման միջոցով ներգրավվել բնակիչներին էկոլոգիական
խնդիրների և շրջակա միջավայրի կայուն զարգացման վերաբերյալ իրազեկման գործողություններում։ Տավուշի
մարզում ծրագիրն իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը։

Մրցույթին ներկայացված աշխատանքների ներկայացման և համայնքային առաջին մրցանակաբաշխությունը կայացավ Հաղարծին համայնքում։ Ըստ տարիքային խմբերի, երեխաները ներկայացրել էին թեմատիկ աշխատանքներ, որոնք գնահատվեցին ոլորտային մասնագետներից կազմված մրցութային հանձնաժողովի կողմից։ Աշխատանքներում հեղինակները արտացելել էին իրենց համայնքի բնությունը, բնապահպանական վիճակը, շրջակա միջավայրը մաքուր ու անվտանգ պահելու իրենց երազանքները, ուղերձները։

Մրցույթի պահանջներին համապատասխանող աշխատանքները ներկայացրած երեխաները ստացան դրամական մրցանակներ։ Լավագույն պատմվածքների համար, ըստ տարիքային դասակարգման, առաջին տեղեր զբաղեցրեցին Միլենա Աղաջանյանը, Ստելլա Բաբինյանը, Սյուզաննա Աղաջանյանը և Էրիկ Ցուգունյանը։ Իսկ լավագույն նկարի համար սահմաված առաջին տեղը զբաղեցրեց Գայանե Գուլինյանը։

Մրցույթի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա Գոշ համայնքում։
Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) նպատակն է՝ ստեղծել անկախ զարգացող գործընթացներ, որոնք կլինեն կառուցողական, ընդգրկուն և խորը մասնակցային՝ ընտանիքի, համայնքի և տարածաշրջանի մակարդակներում:

Սույն միջոցառումը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ- տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։