Skip to main content

«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագրի շրջանակներում մարտի 5-ին կայացավ «Քաղաքը բնակիչների աչքերով» մասնակցային աշխատարանը (Community-based participatory research (CBPR), որին մասնակցել են համայնքի շուրջ 20 ակտիվ բնակիչներ։

Աշխատարանը բաղկացած էր երեք հիմնական մասերից․

  1. Հանրային տարածքների ճեմուղու ուրվագծում՝ մասնակիցները առանձին ուրվագծում են և ներկայացնում են համայնքի հանրային տարածքները ոչ տեղացիների համար, վերլուծելով հանրային տարածքների ուժեղ և թույլ կողմերը։
  2. Խորաթափանցության գործընթաց՝ համատեղ ստեղծման և մասնակցության որակական գործընթաց է, որը իրականացվում  է համաժամանակյա ռեժիմով՝ մոդերացված դեմ առ դեմ սեմինարի մեթոդով: Գնահատման ժամանակ օգտագործվում են վերլուծության մեթոդներ, որոնք հատուկ հարմարեցված են նպատակների սահմանման, գործողությունների պլանավորման և որոշումների կայացման համար:
  3. Մասնակցային նախագծում՝ մասնակիցները նախորդ գործընթացների եզրահանգումների անփոփումով գոտևորում և ավելի մանրամասնում են Գետափնյա հատվածի հանրային գոտին, հարմարեցնելով իրենց կարիքներին և տեսլականին:

Աշխատարանը անց էին կացնում «Լրագրողները հանուն քաղաքների զարգացման» ՀԿ փորձագետներ Աննա Խաչատրյանն ու Գայանե Միրոզյանը։

Մասնակցային աշխատարանը բնակիչներին հնարավորություն է տալիս պատկերել և վերլուծել քաղաքը հատուկ մեթոդաբանությամբ, վերհանել քաղաքային խնդիրները և ուրվագծել քաղաքի հնարավոր դրական զարգացումները։ Մասնակցային աշխատարանի ողջ ընթացքը ուղեկցվել է թիմ մոդերատորների կողմից։

Աշխատարանի արդյունքների վերլուծությունը և արտածված առաջարկությունները կներկայացվեն ուրբանիստական հետազոտության զեկույցում։


«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագորխակցության կետնրոն» ՀԿ  և «Ուրբանիստա» հարթակի կողմից։
Ծրագիրը ֆինանսավորվում է 
Eurasia Partnership Foundation-ArmeniaEmbassy of Sweden in Yerevan և ՍԻԴԱ-ի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: