Skip to main content

«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագրի շրջանակներում այսօր «Դիլիջանի
երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում քննարկում։ Քննարկման
ընթացքում ներկայցվել են ծրագրի շրջանակներում իրականացված «Դիլիջան համայնքի ղեկավարին կից
հասարակական հիմունքներով մշտապես գործող քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի»
մշտադիտարկման և քաղաքաշինական–ուրբանիստական հետազոտության արդյունքները։
Հանդիպմանը մասնակցում են Դիլիջանի ներդրումների խրախուսման և քաղաքաշինական խորհրդի անդամները,
խորհրդի նախագահը և քարտուղարը, Դիլիջանի համայնքապետարանի հողօգտագործման և քաղաքաշինության բաժնի
ղեկավարը և աշխատակիցները, ճարտարապետ-քաղաքաշինարարաներ և տեղի քաղհասրակության
ներկայացուցիչներ։
ՄԻջոցառման սկզբում անկախ փորձագետ Արշավիր Ղուկասյանը ներկայացրեց իրականացված մոնիթորինգի
արդյունքները, բացահայտված խնդիրները և մշակված առաջարկությունները, այնուհետև ճարտարապետ
քաղաքաշինարար Աննա Խաչատրյանը ներկայացրեց ուրբանիստական հետազոտության արդյունքները, մշակված
ինֆոգրաֆիկները և Դիլիջան համայնքի գլխավոր հատակագծի վերլուծությունները։
Համատեղ քննարկվել է նաև ծրագրի շրջանակներում ստեղծված ռեսուրսների, իրականացված հետազոտությունների
արդյունքների կիրառման հեռանկարները և տարածումը։


 


Ծանուցում․
«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագիրը իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտորն» ՀԿ-կողմից, «Ուրբանիստա» հարթակի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Eurasia Partnership Foundation-Armenia, Embassy of Sweden in Yerevan և ՍԻԴԱ-ի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: