Skip to main content
Իջևանի մշակութային առանձնահատկությունների, համայնքում իրականացվող մշակութային և զարգացման ծրագրերի, մշակույթի որպես փոքր ու միջին քաղաքների զարգացման գրավականի վերաբերյալ էր «Տավուշի քաղաքական ակումբի» հաջորդ հանդիպում-քննարկումը։
Քննարկման հիմնական բանախոսներն էին՝ «Սոցիես» փորձագիտական կենտրոնի նախագահ Հարություն Վերմիշյանը և Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչ Աննա Օհանյանը։
 

Հանդիպման սկզբում Ա․Օհանյանը ներկայացրել է համայնքում իրականացվող մշակութային և համայնքային զարգացման ծրագրերը, ներկայացրել «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի շրջանակներում Իջևանում իրականցվող մշակութային ծրագրերը, մշակութային ռազմավարությունը և այլն։
Քննարկման երկրորդ հատվածում Հ․ Վերմիշյանը ներկայացրել է քաղաքային մշակույթի այժմյան նարատիվները, փոքր ու միջին քաղաքների մշակութային զարգացման արդի պրակտիկաները։
Հանդիպմանը մասնակցել են համայնքի ակտիվ երիտասարդներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀՈԱԿ աշխատակիցներ և «Իջևան ինֆոտուն» ՀԿ աշխատակզմի անդամները։
«Տավուշի քաղաքակակ ակումբը» իրականացվում է ԴԵՀԿ ՀԿ կողմից «Կովկաս» ինստիտուտի կողմից իրականացվող «Քաղաքական ակումբների ստեղծում սահմանամերձ մարզերում» ծրագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։