Skip to main content

Այսօր «Տեղական ժողովրդավարության դպրոց» (ՏԺԴ) ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան բազմաբնակավայր համայնքում իրականացվող փոքր դրամաշնորհային նախագծերի պատասխանատուները  հանդիպում ունեցան Դիլիջանի համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բազինյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց  ծրագրերի նպատակը, սպասվող գործողությունները և ՏԻՄ-երի հետ համագործակցության հնարավորությունները։ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են հանրային մասնակցականության նախաձեռնություններ, դասընթացներ, հանդիպումներ, համայնքային հիմնախնդիրների լուծումների և առաջարկությունների ներկայացումներ և այլն։ Համայնքի ղեկավարի տեղակալը կարևորեց ծրագրերի իրականացումը համայնքի բնակավայրերում որպես ՏԻՄ-հասարակություն գործակցության որակի բարձրացման ուղղված լավ հնարավորություն, որը բացառիկ կարևորություն ունի երիտասարդների մոբիլիզացիայի և մասնակցականության ապահովման ուղղությամբ։ Պարոն Բազինյանը հավաստեց, որ իրենց կողմից կարվի հնարավորը ծրագրերի իրականացման գործընթացում պատշաճ աջակցություն և համագործակցություն ապահովելու համար։ Ծրագրերն ունեն նաև ջատագովության բաղադրիչ և ծրագրերի արդյունքների ապահովման նպատակով ՏԻՄ-երի հետ հանդիպումներն ու համատեղ քննարկումները կլինեն շարունակական։ 

Նշենք, որ ս/թ ապրիլի 1-ից մեկնարկում են «Տեղական ժողովրդավարության դպրոց» (ՏԺԴ)-ի փոքր դրամաշնորհային 13 ծրագրերը Տավուշի մարզում։ Ստորև ներկայացվում է ՏԺԴ Տավուշի մարզի փոքր դմրամաշնորհային ծրագրերի համառոտ նկարագրերը։

Գարնանային Մեդիա Շաբաթ

Ծրագրով նախատեսվում է Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում կազմակերպել մեկշաբաթյա գարնանային մեդիա դպրոց, 10 պատանիներ՝ 14-17 տարեկան կմասնակցեն դասընթացներին, կսովորեն՝ ինչպես լինել մեդիագրագետ մեդիականացված հասարակության մեջ, ինչպես կատարել ինֆորմացիայի ճշտում։Կբարձրացնեն իրենց հուզող հարցերը՝ կապված համայնքի կառավարման, առկա խնդիրների վերաբերյալ,կպատրաստեն մեդիանյութեր՝ հարցազրույց, ռեպորտաժ՝ հարցումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

Ծրագիրն իրականացնում են ՏԺԴ շրջանավարտներ Ամալյա Մարգարյանը, Անուշիկ Հախոյանը և Լիլիթ Մարգարյանը

Համայնքի կարևոր մասնիկը երիտասարդն է

Ծրագրով նախատեսվում է ակտիվացնել Նավուր համայնքում երիտասարդական կյանքը, բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը և հետաքրքրվածությունը ՏԻՄ գործնթացներում։

Ծրագիրն իրականացնում է ՏԺԴ շրջանավարտ Անի Գինովյանը։

Արի՛ բանավիճենք

Ծրագրի նպատակն է Բանավեճի առաջնությունների կազմակերպման միջոցով նպաստել երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ՏԻՄ-երի վերաբերյալ, նպաստել նոր հմտությունների ձևավորմանը, ինչպիսիք են քննադատական մտածողությունը, արդյունավետ հաղորդակցումը, վերլուծական ունակությունները, հիմնավորված խոսք կառուցելը, քննարկման մշակույթը, ինքնուրույն ուսումնասիրություն կատարելը,թիմային աշխատանքը, ինքնավստահությունը, հիմնավորված որոշումների ընդունումը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և էմպաթիան։

Ծրագիրն իրականացնում է ՏԺԴ շրջանավարտ Էռնեստ Խանումյանը։

Մասնակցային քաղաքացի

Ծրագրի նպատակն է Այգեձոր համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի  արդյունավետ իրագործմանն աջակցություն՝ խոշորացված համայնքի կայքի և բյուջեի մոնիթորինգի միջոցով։

Ծրագիրն իրկանացնում է ՏԺԴ շրջանավարտ Հայկ Ծաղկյանը։

Ապագան մեր ձեռքերում

Ծրագրի նպատակն է խթանել Իջևան համայնքի բնակիչների մասնակցությանը ՏԻՄ գործընթացներում։ Ծրագրի խնդիրներն են ձևավորել քաղաքացիական ակտիվ խմբեր Իջևան համայնքում, անհրաժեշտ կարողություննների և գիտելիքների ապահովվում գործնական հանդիպումների  միջոցով, ինչպես նաև մոդելավորել համայնքային խնդիրները և սահմանել առաջնահերթությունները

Ծրագիրն իրականացնում են ՏԺԴ շրջանավարտներ Կարինե Թամրազյանը և Աննա Անանյանը։

Երիտասարդների մասնակցության խթանումը ամհամայնքի զարգացման գործում

Ծրագրով նախատեսվում է խթանել երիտասարդների մասնակցությունը Դիլիջանի բազմաբնակավայր համայնքի զարգացման ծրագրերի մշակման գործընթացում։ Ծրագրին կներգրավվեն 16-18 երիտասարդներ, որոնք կանցնեն վերապատրաստման դասընթացներ, կուսումնասիրեն խոշորացված համայնքի հնգամյա պլանում առկա ոլորտները, հանդես կգան առաջարկություններով, կքննարկվեն և աշխատանքներ կտարվեն դրանք պլաններում ներառելու ուղղությամբ։

Ծրագիրը իրականցանելու են ՏԺԴ շրջանավարտներ՝ Լիա Ղազարյանը և Արփինե Իսրայելյանը։

Երիտասարդի ձայնը լսելի է

Ծրագրի նպատակն է Հաղարծին համայնքում ստեղծել նոր կրթական հնարավորությամբ կենտրոն՝ նպաստելու երիտասարդների ներգրավմանը համայնքի կյանքին։ Ծրագրի արդյունքում կստեղծվի կենտրոն որտեղ հնարավորություն է տրվելու երիտասարդներին  իրենց զարգացմանն միտված խմբակներին մասնակցելու և ստանալ մասնագիտական կողմնորոշում, տարբեր մասնագիտական և ոչ մասնագիտական դասընթացներին։

Ծրագիրն իրականացնում են ՏԺԴ շրջանավարտներ՝ Մարգարիտա Թամրազյանը, Լիլիթ Բադալյանը և Նարա Բադալյանը։

Լույսի Համայնք

Ծրագրի նպատակն է բարելավվել երիտասարդական ներուժը համայնքի զարգացման գործում ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Առաջարկվող ծրագրի արդյունքում կունենանք համայնք, որի բնակիչների մի մասը  տեղեկացված կլինեն թե ինչ է ՏԻՄ-ը, նրա էությունն ու նշանակությունը, հնարավորություն կունենան մասնակցել համայնքային կառավարմանը: 

Ծրագիրն իրականացնում է ՏԺԴ շրջանավարտ Մանե Օհանյանը։

Կողք կողքի

Ծրագրի նպատակն է մշակութային դպրոցի միջոցով Նոյեմբերյանից Այրում ընկած բնակավայրերի ավանդույթների, մշակութային առանձնահատկությունների, յուրահատկությունների պահպանումը և երիտասարդների ինտեգրումը, միջմշակութային հարաբերությունների հաստատումը, մասնակիցներին տեսական և գործնական գիտելիքների տրամադրումը մշակույթի այնպիսի ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են՝ նկարչությունը, կիրառական արվեստը, վիտրաժը, ձեռագործությունը:

Ծրագիրն իրականացնում է ՏԺԴ շրջանավարտներ Մերի Մուրադյանը, Դավիթ Միրզոյանը և Լիլիթ Մուրադյանը։

Տեղեկացված համայնք կայուն զարգացում

Ծրագրի նպատակն է Գետահովիտ համայնքի բնակչության մասնակցության խթանում տեղական ինքնակառավարման գործընթացում համայնքային նախաձեռնությունների միջոցով։ Ծրագրով նախատեսվում է  համայնքի բնակիչների ակտիվության խթանում և ՏԻՄ գործընթացներին մասնակցության  բարձրացում։

Ծրագիրն իրականացնում են ՏԺԴ շրջանավարտներ՝ Փառանձեմ Ադամյանը և Նարեկ Վանեսյանը։

Սովորի՛ր, որ փոխես

Ծրագրի նպատակն է  Տեղական ինքնակառավարմանը մասնակցականության խթանում ակտիվ երիտասարդական ներգրավվման միջոցով, ծրագրի ընթացքում կիրականացվի դասընթացների շարք, կիրականացվի ՏԻՄ-երի ռազմավարության հետազոտում և կմշակվեն առաջարկությունների ու փոփոխությունների փաթեթ՝ ՏԻՄ-երին ներկայացնելու նպատակով, բանավեճի կազմակերպմամբ ՏԻՄ-հասարակություն երկխոսությամբ կընդայնվի նրանց փոխգործուն հարաբերությունները։

Ծրագիրն իրականացնում են ՏԺԴ շրջանավարտներ Վահե Առուստամյանը ևՍևակ Խաչատրյանը։

Արցախյան պատերազմի արդյունքում տեղանված Երիտասարդների ինտեգրման խթանում

Ծրագրի նպատակն է Նպաստել արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված Երիտասարդների համանյքային ինտեգրմանը, ակտիվ երիտասարդական կապերի ստեղծմանը, մասնակցությանը համայնքային կյանքին,սեփական իրավունքների իրացմանը, արդյունքում ունենալով իրազեկ, ինքնիրացվող և ինտեգրված երիտասարդ:

Ծրագիրն իրականացնում է ՏԺԴ շրջանավարտ Վիգեն Թամրազյանը։

Ակտիվ բնակիչ՝ տեղեկացված համայնք

Ծրագրի նպատակն է բարձրացնել Գանձաքար համայնքի բնակիչների իրազեկվածության մակարդակը և նրանց մասնակցության աստիճանը ՏԻՄ-բնակչություն փոխհարաբերություններում: Ծրագրով նախատեսվում է վերապատրաստել 10 երիտասարդներ, որոնք կունենան կարողություններ համայնքում խնդիրներ վերհանելու, առաջարկություններ մշակելու և ներկայացնելու համար:

Ծրագիրն իրականացնում են ՏԺԴ շրջանավարտներ Սիրանուշ Իսկանդարյանը և Մարսելա Մալաքյանը։