Skip to main content
Սույն թվականի մարտի 15–ին, Դիլիջանում կայացավ «Տավուշի քաղաքական ակումբ»-ի հերթական հանդիպումը` հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության, նոր ներդրված հայեցակարգերի, կարողունակությունների վրա հիմնված ուսուցման, նոր կրթական չափորոշիչների ամբողջական ինտեգրման դժվարությունների և դպրոցների մարտահրավերների վերաբերյալ։
Հանդիպման հյուր խոսնակներն էին՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation)հիմնադրամի տնօրեն ՝ Արտաշես Թորոսյանը և Համաշխարհային Բանկի հանրակրթության կազմակերպման փորձագետ՝ Սերինե Ավետիսյանը։
Հանդիպմանը մասնակցել են տնօրեններ, մեթոդիստներ և ուսուցիչներ Դիլիջան խոշորացված համայնքի 7 դպրոցներից։
«Տավուշի քաղաքական ակումբ» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ Կովկաս ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ: