Skip to main content

«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի
Սևան քաղաքում շարունակվում է «Համայնքագետ» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ «Երիտասարդների
մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից Համլետ
Խաչատրյանի ղեկավարությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և մասնակցային հմտությունները տեղական
ինքնակառավարման ոլորտում։ Ծրագրին մասնակցում է Սևան քաղաքի և մոտակա համայնքների 13-17 տարեկան
14 երիտասարդ։ Հերթական դասընթացաշարին երիտասարդները ծանոթացան համայնքային խնդիրների վերհանման
ու դրանց քարտեզագրման, խնդիրների ձևակերպման SMART գործիքին, տեղեկատվության հավաքագրման
մեթոդներին, ֆոնդահայթայթման տեսակներին և դրամաշնորհային ծրագրերի կառուցվածքին։ Գործնական
աշխատանքների միջոցով մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքների և կարողություններ իրենց համայնքներում
ռեսուրսների համախմբման, խնդիրների ձևակերպման և նախաձեռնությունների միջոցով դրանց լուծման եղանակների
վերաբերյալ։ Երիտասարդները կարևոր են համարում այս ծրագրին իրենց մասնակցությունը, քանի որ արդեն
գիտակցում են իրենց ներուժի դերը և կշիռը համայնքային խնդիրներ հաղթահարման ու քաղաքացիական
գիտակցության մեծացման գործընթացներում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են նոր հանդիպումներ և
նախաձեռնություններ։
ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն
TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և
«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը
իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: