Skip to main content

Ամեն տարի մարտի 1-ին նշվում է «Զրո խտրականություն» իրազեկության բարձրացման միջազգային օրը, որի  շրջանակում ԴԵՀԿ ՀԿ –ը նախաձեռնեց տեղեկատվական սեմինար-քննարկում առցանց  ձևաչափով։ 2021 տարվա թեման էր «Զրո խտրականությույն կանանց և աղջիկների նկատմամբ»։

Միջոցառմանը, որը կազմակերպեց ու վարեց ԴԵՀԿ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը,  մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի քաղաքացիներ, մեծամասամբ կանայք և աղջիկներ։ Նախ տեղեկատվություն հաղորդվեց խտրականության, դրա դրսևորումների ու տեսակների, ինչպես նաև ատելության խոսքի սահմանման ու դրա բացասական հետևանքների վերաբերյալ։ Նշվեց, որ խտրականությունը մարդու իրավունքերի ու ազատությունների սահմանափակումն կամ զրկումն է տարբեր հատկանիշների պատճառով (օրինակ, ռասսայական, լեզվական, կրոնական, սեռային, քաղաքական, էթնիկ ծագման և այլն)։

Խտրականության տեսակներից մանրամասն խոսվեց ուղղակի, անուղղակի, ասոսացված, վիկտիմիզացիայի և հետապնդման մասին։ Քննարկվեց ատելության խոսքի ու դրա տարածման մասին, որը վերջին շրջանում ցավոք զգալի տարածում ունի սոցիալական ցանցերում, ԶԼՄ-երում և հաղորդակցության այլ միջոցներով։

Ցուցադրվեցին նաև խտրականության ու ատելության խոսքի վերաբերյալ տեսանյութեր, ինչպես նաև օնլայն գործիքների միջոցով ինտերակտիվ քննարկում ծավալվեց, որի ընթացքում, մասնակիցները պետք է շարունակեին ներկայացված նախադասությունը, օրինակ․«Կանայք դառնում են խտրականության զոհ, որովհետև․․․․․․»։

Մասնակիցները նշել էին, որ կանայք խտրականության զոհ են դառնում ցույց չեն տալիս իրենց ներուժը և չեն պայքարում իրենց իրավունքների համար․«Մինչև այսօր կա կարծիք, որ կանայք թույլ սեռ են», «Դարեր ի վեր սովորության ուժով տղամարդիկ են առաջատարի դերում եղել, բայց հիմա կյանքը փոխվել է և կանայք շատ ժամանակ ավելին կարող են անել»։

Որոշակի մտահոգիչ տեղեկատվություն տրամադրվեց ՄԱԿ-ի գործակալություններից մեկի կողմից իրականացված վերլուծությունից, որ Քովիդ-19-ի պայմաններում կանայք ծախսել են 3 անգամ ավելի ժամանակ չվճարվող տնային աշխատանքների և ընտանիքի մյուս անդամների խնամքի համար, քան տղամարդիկ։ Ըստ այդ վերլուծության, ամեն երրորդ կինը աշխարհում ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության իրենց ամուսնու կամ այլ անձի կողմից։

ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում բռնության բոլոր ձևերի գործադրումը կանանց և աղջիկների հանդեպ հաճախակիացել են։ Ընդհանուր քննարկման ընթացքում մասնակիցները շատ կարևորեցին նման թեմաներին անդրադարձը, որը հնարավորություն է տալիս խոսել, տեսակետներ փոխանակել, կոտրել կարծրատիպեր։

Այս քննարկումն իրականացվեց «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» ծրագրի շրջանակում, որի դասընթացներին ներգրավված է նաև ԴԵՀԿ ՀԿ-ը։ Այդ ծրագիրը իրականացնում է «Ոչ ատելության խոսքին» hայասատանյան թիմը «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։