Skip to main content

Տավուշի մարզի Գոշ համայնքում կայացավ «Մեր գյուղը և մեր բնությունը» բնապահպանական թեմայով
պատմվածքների և նկարների ստեղ]ագործական մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը։
Մրցույթը կայացել է «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշում սոցիալ տնտեսական
զարգացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության
կենտրոն» ՀԿ-ը։
Մրցույթի նպատակն էր էկոլոգիական միջանցքներ ունեցող համայնքներում ֆինանսական մասնակցային մոտեցման և
ֆինանսական խրախուսման միջոցով ներգրավվել բնակիչներին էկոլոգիական խնդիրների և շրջակա միջավայրի
կայուն զարգացման վերաբերյալ իրազեկման գործողություններում։

Մրցույթին մասնակցել են համայնքի 10-18 տարեկան երեխաներ: Ներկայացված աշխատանքներում երեխաները ներկայացրել էին իրենց համայնքի բնությունը և այն պահպանելուն ուղղված ուղերձները, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը։ Ոլորտային մասնագետներից կազմված մրցութային հանձնաժողովի կողմից լավագույն պատմվածքների համար, ըստ տարիքային դասակարգման, դրամական խրախուսական մրցանակներ ստացան Նարե Գրիգորյանը, Գառնիկ Գրիգորյանը, Նարեկ Ամիրխանյանը, Էմմանուել Մինասյանը, Մարիամ Գրիգորյանը, Գոհար Ամիրխանյանը, իսկ լավագույն նկարների համար՝ Անահիտ Բաբինյանը, Թեհմինե Վարդանյանը, Սերգեյ Վիրաբյանը, Մարիամ Զաքարյանը, Աշոտ Ամիրխանյանը, Մարիամ Գրիգորյանը։