Skip to main content

Ս․թ սեպտեմբերի 25-27-ը ԴԵՀԿ ՀԿ-ի կողմից Դիլիջանում իրականացվեց վերապատրաստողների վերապատրաստման եռօրյա դասընթաց ՝ Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների համար՝ STRIVE ծրագրի «Կազմակերպական մոդելների ինովանցիա» (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակում։
ԿՄԻ նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարձրացնելու իրենց կազմակերպական կարողությունները, կրթական հնարավորությունները, կայուն եկամուտը և եկամուտի նոր ուղղությունները, ցանցերը, համագործակցությունը և սոցիալական ազդեցությունը։ 

ԿՄԻ-ը օգնում է ՔՀԿ-երին վերանայել ընթացիկ ռազմավարությունները, գործառնական և ֆինանսական մոդելները, բարելավել հաշվետվողականությունը, թափանցիկությունը և հաղորդակցության շրջանակը, զարգացնել միջոլորտային համագործակցությունը և ուժեղացնել շահառուների հետ կապերը։

Դասընթացը վարեցին ԴԵՀԿ ՀԿ-ի ծրագրերի համակարգողներ Աիդա Աթաբեկյանը և Արարատ Ալիխանյանը։
Մասնակիցները տեսական և գործնական վարժանքների միջոցով ծանոթացան ՔՀԿ-երի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման եղանակներին, գլոբալ ստանդարտներին, ֆինանսական նոր մոդելներին, մասնավոր հատվածի հետ համագործակցության ու առցանց դրամահավաքության գործիքներին, հասարակայնության հետ կապերի
ու հաղորդակցային տեխնոլոգիաներին, մեդիայի հետ աշխատանքի կազմակերպման ուղենիշերին։

Սույն դասընթացն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի, համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայություն Հայաստանում (STRIVE) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան։ Ծրագրի գործընկերից է ԴԵՀԿ ՀԿ-ը։