Skip to main content

«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզի Նոր
Կյանք համայնքում «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում»
դասընթացի մասնակից Ստելլա Գաբրիելյանի ղեկավարութամբ իրականացվում է «Հիմնախնդիրների
բիզնեսապատում» փոքր դրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները համայնքային հիմնախնդիրների բացահայտման
և դրանք բիզնես գաղափարների վերածելու նպատակով։ Արթիկ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերից
մոտ 18 երիտասարդ Արթիկում մասնակցեց երկօրյա վերապատրաստման դասընթացի և ծանոթացան
հիմնախնդիրների վերհանման, վերլուծման մեխանիզմներին, բիզնես գաղափարների մշակման փուլերին և բիզնես
պլան ձևավորելու եղանակներին, ինչպես նաև քննարկեցին բիզնես գաղափարների իրականացման միջոցով
համայնքային հիմնախնդիրների լուծման հնարավորությունները։ Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև
քննարկումներ, ֆինանսավորման աղբյուրների քարտեզագրում այդ գաղափարների իրականացման նպատակով։


«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: