Skip to main content

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում համայնքում կայացավ կլոր-սեղան քննարկում «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվությունը ՀՀ Լոռու մարզի Օձուն և Ախթալա խոշորացված բնակավայրերի համայնքների զարգացման առաջնահերթությունների դիտարկման տեսանկյունից» թեմայով ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Սոցիո-Էկո կոնսորցումի հետ համագործակցությամբ՝ ԴԱՏԱ ծրագրի շրջանակում
(Սոցիո-Էկո կոնսորցիումի ղեկավար կազմակերպություն՝ «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ)։

Քննարկման նպատակն էր Օձուն և Ախթալա բազմաբնակավայր համայնքների զարգացման առանձնահատկությունների և առաջնահերթությունների շուրջ քննարկման միջոցով նախանշել զարգացման հիմնական գերակայությունները, որոնք հետագայում կամրագրվեն համայնքների զարգացման քաղաքականություններում և հաշվի կառնվեն սոցիալ-էկոլոգիական պատասխանատվության համատեքստում։ Քննարկմանը մասնակցում էին մարզի Օձուն և Ախթալա բազմաբնակավայր համայնքների ղեկավարներ, համայնքների վարչական ղեկավարներ, ավագանիների անդամներ, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ ակտիվ երիտասարդներ։ Քննարկվեցին համայնքների զարգացման առանձնահատկությունները և այն ուղղությունները, որոնք կարող են տեսանելի ապագայում ապահովել նշյալ համայնքների բնակիչների զբաղվածությունը, ինչպես նաև հանքարդյունաբերողների կողմից՝ իրենց սոցիալական պատասխանատվության շրջանակում զարգացման հնարավորություններ ունեցող ոլորտներին ուղղվող ֆինանսական և այլ ռեսուրսների հատկացման հարցերը։ Նախանշվեցին համայնքների զարգացման ներուժ ունեցող այն գերակայությունները, որոնք կարող են ամրագրվել համայնքների զարգացման քաղաքականություններում։


 


Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց տարածաշրջանը կարող է «կանաչ համայնք» մոտեցմամբ զարգանալ, լավ հնարավորություններ կան տուրիզմի խթանման համար, սակայն մասնագետների խիստ կարիք կա։ Իսկ «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուրգարյանը կարևորեց ՏԻՄ-երի դերակատարության
զորեղացումը և համաչափ զարգացմանը միտված տեղական քաղաքականությունների մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, չնայած, որ ՏԻՄ-երի հետ քաղաքացիական հասարակության կառույցները համագործակցում են այդ ուղղությամբ։ Համայնքների վարչական ներկայացուցիչները կարևորեցին ներդրողների և գործող հանքարդյունաբերական ընկերությունների հետ աշխատանքը համայնքների զարգացման առաջնահերթ ոլորտների զարգացման համար ֆինանսական միջոցների թիրախային ուղղելը, և դրա համար անհրաժեշտ էին համարում վերջինների հետ դրանց շուրջ քննարկումները։

Հիմնականում նշվեցին գյուղատնտեսության տարբեր ճյուղերի, ջրի օպտիմալ օգտագործման, տուրիզմի և դրա տեսակների,
երիտասարդության զարգացման և զբաղվածության ապահովման ոլորտները։
Քննարկման արդյունքները կմշակվեն, կպատրաստվի զեկույց, որը կտրամադրվի Սոցիո-Էկո կոնսորցիումին և կձեռնարկվեն
քայլեր զեկույցում ներկայացվող առաջարկությունները ջատագովության միջոցով հասցեագրել որոշում կայացնողներին։
Հանդիպումը ֆասիլիտացնում է անհատ փորձագետ Գոռ Պետրոսյանը։


 


«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։
Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: