Skip to main content

Սևան համայքնում ամփոփվեցին «Համայնքագետ» փոքր դրամաշնորհային երկամսյա ծրագրի արդյունքները։
Ծրագիրն իրականացվում էր 18 –ամյա Համլետ Խաչատրյանի կողմից, ով մասնակցել էր ԴԱՏԱ ծրագրի
շրջանակում իրականացված «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման
գործընթացներում» դասընթացին և հնարավորություն ստացել իրականացնելու փոքր դրամաշնորհային ծրագիր։
Ծրագրին մասնակցեցին Սևան և հարակից համայնքների 13-17 տարեկան 14 երիտասարդ։ Ծրագրի շրջանակում
կազմակեպվել են դասընթացներ ոչ ֆորմալ կրթության, կամավորության, երտասարդների մասնակցության
մեխանիզմների, խնդիրների բացահայտման, քարտեզագրման ու կարիքների վերլուծության, ֆոնդահայթայթման,
ՏԻՄ-երի ու տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության վերաբերյալ, կազմակերպվել են
քննարկումներ ՏԻՄ-երի ներկայացուցիչների հետ՝ համայնքային խնդիրների ու դրանց լուծումների շուրջ։ Ծրագրի
ամփոփիչ հանդիպմանը մասնակիցները գնահատեցին ծրագիրը, արդյունքները, մասնակից երիտասարդների հետ
հետագա համագործակցության հնարավորությունները։ Կարևոր արդյունքներից է, որ երիտասարդներից շատերը
ցանկացան դառնալ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կամավորներ։ Երիտասարդները նաև ստացան
մասնակցության հավաստագրեր, իսկ բոլորից ամենակտիվ մասնակիցներից Նարեկը ստացավ «Ամենաարդյունավետ
դեռահասների 7 սովորույթները» գիրքը որպես նվեր։
Հավելենք, որ Համլետի քաղաքացիական և հասարակական գործունեության, ծրագրի վերաբերյալ նաև պատրաստվում
է տեսանյութ, որը հասանելի կլինի շուտով։
«Համայնքագետ» ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և մասնակցային
հմտությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: