Skip to main content

«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում իրականացվում է «Համայնքագետ» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝  «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից Համլետ Խաչատրյանի կողմից։ Նշյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռել ՀՀ Գեղարքունիքի, Լոռիի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերի երիտասարդներին գործնականում կիրառել դասընթացների արդյունքում ձեռք բերված իրենց կարողությունները, գիտելիքները և հմտությունները։

«Համայնքագետ» ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և մասնակցային հմտությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։ Ծրագրի մասնակցում են Սևան քաղաքին հարակից համայնքների 13-17 տարեկան 14 երիտասարդ։ Առաջին դասընթացին, որը վարեց երիտասարդության ոլորտի փորձագետ Զառա Լավչյանը, մասնակիցները ծանոթացան ոչ ֆորմալ կրթության սկզբունքներին, դրա կաևորությանը անձի զարգացման և կարողությունների ձևավորման համար, կամավորության, մասնակցականության ձևերին և մեխանիզմներին։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն ևս մի քանի վերապատրաստման դասընթացները, հանդիպում համայնքային իշխանությունների հետ։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: