Skip to main content

«Քաղաքային պլանավորման հեռակարները Դիլիջանում» ծրագրի շրջանակներում, սույն թվականի մարտի 4-ին կայացավ «Քաղաքային պլանավորման խնդիրները Դիլիջանում, հետխորհրդային փոխակերպումներ» հետազոտության արդյունքների ներկայացման կլոր սեղան քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են տեղի քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, համայնքի ղեկավարին կից հասարակական հիմունքներով գործող քաղաքաշինաական և  ներդրումների խրախուսման խորհրդի քարտուղարը և ՏԻՄ համապատասխան բաժիններից ներկայացուցիչներ։

Հետազոտության հեղինակ, ուրբան հետազոտող Շուշանիկ Հարությունյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, բնակիչների կողմից ներկայացված քաղաքաշինական խնդիրների լուծման տարբերակները, առաջարկությունները և եզրակացությունները։ Քննարկման հետագա ընթացքը ֆասիլիտացրեց սոցիոլոգ, անկախ հետազոտող Սրբուհի Միչիկյանը։

«Քաղաքային պլանավորման խնդիրները Դիլիջանում, հետխորհրդային փոխակերպումներ» սոցիոլոգիական հետազոտության զեկույցը հանդիսանում է մշակվող հետազոտական ձեռնարկի առաջին բաղադրիչը, ձեռնարկը բաղկացած է սոցիոլոգիական, լրագրողական  և ուրբանիստական հետազոտություններից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս 2 նմանատիպ քննարկում՝ Դիլիջանում քաղաքաշինական պրակտիկաների և քաղաքային պլանավորման գործընթացներում բնակիչների մասնակցության վերաբերյալ։


«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագորխակցության կետնրոն» ՀԿ  և «Ուրբանիստա» հարթակի կողմից։
Ծրագիրը ֆինանսավորվում է 
Eurasia Partnership Foundation-ArmeniaEmbassy of Sweden in Yerevan և ՍԻԴԱ-ի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: