Skip to main content

2022 թ․ հոկտեմբերի 12-15-ը Լեհաստանի Հանրապետության Ժեշով քաղաքում տեղի ունեցավ «Կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացում» միջազգային դասընթացը՝ Լեհաստանի, Գերմանիայի, Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչների մասնակությամբ։ Դասընթացին Հայաստանից մասնակցեցին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը, Անի Սարգսյանը , Մոնիկա Խաչատրյանը և Մանե Մկրտչյանը։ Դասընթացին մասնակիցները ծանոթացել են այլընտրանքային և վերականգնվող  էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, ջրի կենսաբանական մաքրման, վաղ շրջանում անտառային հրդեների հայտնաբերման մոնիթորինգի մեխանիզմների վերաբերյալ։

Ուսուցանված թեմաները և փորձագետների ներկայացումները հիմնականում վերաբերում էին մոլորակի կլիմայի բացասական փոփոխություններին հակազդելու միջազգային փորձառությանը։   Ա․Ալիխանյանը նաև ներկայացրեց ԴԵՀԿ ՀԿ-ի գործոնեության հիմնական ուղղությունները, բնապահպանության ոլորտում կազմակերպության իրականացրած ծրագրերը և արդյունքները։

Ծրագրի մասնակից Մոնիկա Խաչատրյանը, ով մասնագիտական գործունեություն է ծավալում բնապահպանության ոլորտում, փորձառության և մասնագիտական գիտելիքների ձեռք բերման լավ հնարավորություն է համարում այս ուսումնական այցելությունը․

«Մասնագիտական առումով ձեռք եմ բերել բավականին նոր գիտելիքներ և փորձ։ Ծանոթացա էներգախնայողության և էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման լեհական փորձին ու ստանդարտներին»։

Դասընթացի շրջանակում մասնակիցները նաև այցելեցին կենցաղային աղբի այրման միջոցով էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայան, որտեղ ծանոթացան էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության գործընթացին։

Հիշյալ դասընթացի երկրորդ փուլը կանցկացվի Վրաստանում՝ ս․թ նոյեմբերին։