Skip to main content

Լոռու մարզի Լեռնապատ համայնքում շարունակվում է «Իմ իրավունքը» փոքր դրամաշնորհային ծրագիրը, որն
իրականացվում «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում»
դասընթաշարի մասնակից ԼԻաննա Աբազյանի կողմից։ Ծրագրի մասնակից 16-27 տարեկան 16 երիտասարդ, ովքեր
Լեռնապատ և Վահագնի համայնքներից են, դ-ասընթացների միջոցով տեղեկացել են տեղական ինքնակառավարման
ոլորտում բնակիչների մասնակցության ձևերին, ՏԻՄ-երի կառուցվածքին և գործառույթներին, համայնքային
խնդիրների վերաբերյալ ՏԻՄ-երին դիմելու առկա եղանակներին։ Ծրագրով նախատեսված բնակչության շրջանում
իրազեկման արշավ իրականացնելու նպատակով երիտասարդները մի քանի տասնյակ գնումների համար նախատեսված
պայուսակների վրա գրառեցին իրենց ուղերձներ՝ տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության
կարևորության և ՏԻՄ-երի գործառույթների վերաբերյալ։ Պայուսակները և կոնֆետները երիտասարդները
կտարածեն իրենց համայնքներում բնակիչների շրջանում՝ ձգտելով բարձրացնել նրանց մասնակցության աստիճանը
տեղական ինքնակառավարմանը։ Մասնակից երիտասարդների խոսքով, այս ծրագիրը հնարավորություն է տալիս
իրենց համայնքներում վարքագծային փոփոխություններ բերել և փորձել ձեռք բերված գիտելիքը նաև գործնականում
կիրառել։ Երիտասարդները նաև կհանդիպեն ՏԻՄ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համայնքներին վերաբերող
հարցեր։
«Իմ իրավունքը» փոքր դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ
գործունեության համար» ծրագրի շրջանակում։


«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: