Skip to main content

Իջևանում կայացավ «Ինչպես բարելավել համայնքի կենսապահովման պայմանները կայուն եղանակով» թեմայով միջհամայնքային մրցույթի արդյունքների ամփոփման միջոցառումը՝ «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշում սոցիալ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում։ Մրցույթը հայտարարվել էր Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Ենոքավան և Սևքար բնակավայրերում և մրցութային առաջարկները պետք է վերաբերեին բնության կայուն օգտագործմանը, բնապահպանական տեսակետից անվտանգ գործունեության ապահովմանը։ Ծրագրի մի բաղադրիչը Տավուշի մարզում իրականացնում է «Դիլիջանի երիտասարդերի համագործակցության կենտրոն» ՀԿ-ը։

Նշյալ համայնքներից ստացվել են հայտ-առաջարկներ, որոնք կազմվել են համայնքային հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից ներկայացված առաջարկների ու գաղափարների հիման վրա՝ հաշվի առնելով նաև համայնքի
կարիքները։ Դրամական մրցանակների պարգևատրման արարողությանը ներկա էին «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)» Հայաստանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Արմեն Շահբազյանը, «Դիլիջան» Ազգային
պարկի, Սևքար և Ենոքովան բնակավայրերի վարչական ղեկավարներ, Իջևան համայնքի ղեկավարի խորհրդարականներ, Իջևանի համայնքապետարանի բաժինների և Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման բաժնի, ՀԿ-երի ներկայացուցիչներ։ ԴԵՀԿ ՀԿ ծրագրերի ղեկավար Ա․Ալիխանյանը ներկայացրեց իրականացված գործողությունները, այնորհետև Ենոքավան և Սևքար բնակավայրերի վարչական ղեկավարները ներկայացրեցին ծրագրային առաջարկները․ Սևքարում՝ աղբավայրի տարածքի ցանկապատում և աղբամանների տեղադրում, իսկ Ենոքավանում՝ կենտրոնական հատված բարեկարգում և հանրային պետքարանի վերակառուցում։ Որոշվեց 2 առաջարկները ֆինանսավորել հավասար գումարային չափով՝ ելնելով համայնքների առաջնային կարիքներից։

Հիշեցնենք, որ նշյալ ծրագրի շրջանակում նախորդ ամիսներին բնապահպանական թեմաներով մրցույթներ են անցկացվել նաև Գոշ, Թեղուտ, Հաղարծին, Սևքար և Ենոքավան բնակավայրերի դպրոցների սովորողների, իսկ բնապահպանական ուղղվածությամբ բիզնես գաղափարների մրցույթ՝ Ենոքավան և Սևքար համայնքների ընտանիքների միջև։
Բոլոր հաղթողները պարգեևատրվել են դրամական մրցանակներով։

Սույն մրցույթը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներումիրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)»Հայաստանի գրասենյակի կողմից։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։