Skip to main content
Ինչպես արդեն գիտեք 2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ մտահորիզոնի ընդլայնման թեմայով դասընթացի առաջին փուլը, որին մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Վրաստանից։
Եվ ահա, ապրիլին տեղի ունեցավ դասընթացի երկրորդ փուլը, որը իրականացվեց Հունգարիայի Ֆոնյոդ քաղաքում՝ ապրիլի 3-9, մշակութային հարաբերությունների քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված «Ընդլայնել մտահորիզոնը՝ կրթություն երիտասարդների բարեկեցության, ինքնասպասարկման և հզորացման համար» թեմայով։
Այս փուլին մասնակցում էին երիտասարդներ ինչպես առաջին փուլից , այնպես էլ նորերը, ինչը դասընթացը դարձրեց էլ ավելի հետաքրքիր։ Դասընթացին քննարկվել են ոչ ֆորմալ կրթության առավելություններն ու արդյունավետությունը։ Ինֆորմացիան լավ ամրապնդելու համար դասընթացավարներն օգտագործել են բազմաթիվ խաղեր և խմբային աշխատանքներ, որի շնորհիվ մասնակիցները կարողացան ավելի մտերմանալ միմյանց հետ։
Ոչ ֆորմալ կրթությունից բացի խոսվել է նաև դասընթացավարի հմտությունների մասին։ Մասնակիցներին տրվեց հնարավորություն հանդես գալ դասընթացավարի դերում։ Բաժանվելով խմբերի մասնակիցները ընտրեցին իրենց հետաքրքրող թեմաներ և մեկ օրվա ընթացքում փորձեցին մշակել մեկ ժամյա ծրագիր մնացած մասնակիցների համար։ Ընտրված թեմաներն էին «Հաղորդակցության տեսակներն ու հմտությունները» , «Կոնֆլիկտի կառավարում», «Ինքնաճանաչողություն» և «Սոցիալական թատրոն»։
Բացի այս ամենից, մասնակիցները նաև ունեցան հնարավորություն մեկ օր հանգիստ անցկացնելու Բալատոն լճի ափին գտնվող Կեսթելի քաղաքում։ Այդ օրը նրանք օգտագործեցին ամրապնդելով ընկերական կապերը այլ միջավայրում։
Այժմ բացի նոր գիտելիքներից նրանք ունեն անմոռանալի հիշողություններ և լավ ընկերներ տարբեր երկրներից։
Նշենք, որ Հունգարիայի Մշակութային հարաբերությունների քաղաքականության ինստիտուտի Հայաստանյան գործընկերը հանդիսանում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարական կազմակերպությունը։