Skip to main content
Նորություններ

Երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացման համաժողովը

By 06/03/2019November 5th, 2020No Comments

Մարտի 4-ին Երևանում կայացավ Երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված շահերի պաշտպանության համաժողովը, որը կազմակերպել էր «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ / “Free Citizen” CISC քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ աջակցությամբ Armenian Progressive Youth / «Հայաստանի առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ «Երիտասարդությունը հանուն գյուղական վայրերում ձեռնարկատիրության զարգացման» ծրագրի շրջանակներում։

Համաժողովի ընթացքում համաժողովի շահագրգիռ մասնակիցները, ներառյալ երիտասարդական կազմակերպությունների, բիզնես-կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչները, քննարկեցին սոցիալական ձեռնարկատիրության ներուժը Հայաստանի զարգացման և սոցիալական խնդիրների լուծման գործում:

Համաժողովի ընթացքում սոցիալական ձեռնարկատիրության գծով փորձագետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն»-ի կողմից իրականացված հետազոտությունը, որն իրականացվել էր «Երիտասարդությունը հանուն գյուղական վայրերում ձեռնարկատիրության զարգացման» ծրագրի շրջանակներում։

Համաժողովի ընթացքում սոցիալական ձեռնարկատիրական ծրագրային գաղափարներով հանդես եղակն նաև երիտասարդներ, ովքեր մասնակցել էին 2018թ. նոյեմբերի 7-8 Վիեննայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն ձեռնարկատիրության» համաժողովին։

Գաղափարները հիմնականում մշակվել էին 2018թ. սեպտեմբերին Դիլիջանում տեղի ունեցած ԱլԳ միջազգային սոցիալական ձեռնարկատիրության դպորցի ընթացքում, որը կազմակերպվել էր YCCD NGO – Youth Cooperation Center of Dilijan / «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից։

#EaP #EaPCSF #freecitizenCISC #yccdngo #apyngo #entrepreneurship#socialentrepreneurship