Skip to main content
Ուրախ ենք կիսվել Երիտասարդության միջազգային օրվան նվիրված մեր վերջին միջոցառմամբ, որը տեղի ունեցավ օգոստոսի 12-ին Դիլիջանի կենտրոնական հրապարակում։
Միջոցառումը նպատակ ուներ միավորել տեղացի երիտասարդներին և համայնքի կազմակերպություններին, որոնք մեծ ներդրում ունեն երիտասարների զարգացման գործում։
 

Վեց տեղական կազմակերպություններ կիսվեցին իրենց ծրագրերով և հնարավորություններով՝ ոգևորելով երիտասարդներին հավատալ իրենց ուժերին և լինել նախաձեռնող:

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը ներկայացրեց արդի երիտասարդական ծրագրերը, ներկայացնելով ծրագրերի ընթացքում ստեղծված ուղեցույցներն ու հրապարակումները։
«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ը երիտասարդներին ծանոթացրեց կենտրոնի մշակութային և կրթական ծրագրերին։
«Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական բաց կրթության Դիլիջանի բաժին»-ը նույնպես ներկա էր միջոցառմանը։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ՀԱՀ Բաց կրթության ընթացիկ և սպասվող դասընթացներին և ծրագրերին։
«Դիլիջանի շախմատի ակումբ»-ը, որպես հաճելի հավելում, միջոցառման ընթացքում ստեղծեց գրավիչ անկյուն՝ այցելուներին հնարավորություն տալով մարզել միտքը շախմատի աշխարհում՝ խթանելով քննադատական մտածողությունը։
«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ը ներկայացրեց իրենց արդի ծրագրերը, որտեղ իրենց ներդրումը կարող են ունենալ երիտասարդները։
 Այս տարվա թեման լինելով «կանաչ հմտությունները» «Էկոփոլիսի» ՀԿ–ը երիտասարդներին ներկայացրեց իր այժմյան ծրագրերը՝ ուղղված շրջակա միջավայրին և վերջինիս պահպամանը։
 
Հարթակ տրամադրելով վերոնշյալ կազմակերպություններին՝ մենք նպատակ ունեինք կամրջել երիտասարդ անհատների և ազդեցիկ հնարավորությունների միջև առկա բացը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև համերգ, որտեղ տեղացի երիտասարդ տաղանդները երգեցին։ Ելույթով հանդես եկան նաև Գյումրու` «Շիրակի գարուններ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց` Մուրադ Թորոսյան), Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ուսանողները, իսկ երաժշտությունն ապահովեցին «Հայաստանի ձայն» հեռուստաշոուի մասնակից Մերի Մհերյանն ու DJ Դավիթը։
Այսօրվա երիտասարդները վաղվա աշխարհի կառուցողներն են։ Նրանց ռեսուրսներ, կապեր և հնարավորություններ տրամադրելով՝ մենք ձևավորում ենք սերունդ, որը մեզ կտանի դեպի դրական փոփոխությունների:
Հատուկ շնորհակալություն Դիլիջանի համայնքապետարանին միջոցառմանն աջակցելու համար։