Skip to main content

«Համայնքագետ» փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում մասնակիցները տեղական ինքնակառավարման
մարմինների ու գործունեության վերաբերյալ ծանոթացան «Ի՞նչ է ՏԻՄ-ը։ Մասնակցություն և դրա ձևերը»
դասընթացին, որը վարեց Վահե Խաչիկյանը։ Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվում է «Երիտասարդների
մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից Համլետ
Խաչատրյանի ղեկավարությամբ։ Մասնակիցները պատկերացում կազմեցին տեղական ինքնակառավարման
համակարգի, գործառույթների, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության ձևերի ու
եղանակների, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ վերաբերյալ։
Նախորդող դասընթացներին երիտասարդները տեսական նյութերի ու գործնական աշխատանքների միջոցով
ծանոթացել են համայնքային խնդիրների վերհանման և ձևակերպման, տեղեկատվության հավաքագրման մեթոդներին,
ֆոնդահայթայթման տեսակներին։ Դասընթացի մասնակիցների կարծիքով, իրենք հստակ պատկերացում կազմեցին
ՏԻՄ-երի, ակտիվ ու պասիվ մասնակցության ձևերի, հաղորդակցության նորագույն գործիկազմերի կիրառման
հնարավորությունների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են նոր հանդիպումներ և
նախաձեռնություններ։
«Համայնքագետ» ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և մասնակցային
հմտությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: