Skip to main content

Սույն թվականի hունվարի 12-13ը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը «ԴԱՏԱ․Տվյալներ թափանցիկ և հաշվետու գործունեության համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Ծրագրի կառավարման սկզբունքները՝ հանրային մասնակցության խթանման նպատակով» երկօրյա դասընթաց։

Դասընթացի նպատակն էր հզորացնել մասնակիցների դրամաշնորհային ծրագրերի կառավարման կարողությունները հանրային քաղաքականությունների մշակման և ջատագովության ոլորտներում։ 

Սույն դասընթացը «Երիտասարդները քաղաքականությունների մշակման գործընթացներում» եռօրյա դասընթացի տրամաբանական շարունակությունն է, քանի որ ընտրված դրամաշնորհառու երիտասարդները ի սկզբանե մասնակցել են  դասընթացի 2 փուլերին, որոնք իրականցվել են Դիլիջանում և Գորիսում, ՀՀ 6 մարզերի 49 երիտասարդների համար, որի ավարտից հետո մասնակիցների շրջանում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ։

Դասընթացի  առաջին օրվա ընթացքում երիտասարդները անդրադարձան հետևյալ թեմաներին․

  • Ծրագրային կառուցվածքի և բովանդակության քննարկում
  • Երիտասարդների դրական զարգացման մոտեցումները ծրագրերի բովանդակությունում 
  • Ծրագրի կառուցվածք
  • Տրամաբանակ աղյուսակի պատրաստում (խմբային աշխատանք)

Երկրորդ օրվա ընթացքում երիտասարդները ներկայացրին իրենց ծրագրերը, այնուհետև ուսումնասիրեցին հետևյալ կետերը․

  • Ծրագրային բյուջե
  • Ծրագրերի հաղորդակցություն
  • Հաշվետվություններ
  • Գանտի աղյուսակ

 

Հայտարարված մրցույթի արդյունքում, ընտրվել է 9 երիտասարդ, որոնց շնորհվել է հնարավորություն իրականացնելու փոքր դրամաշնորհային ծրագրեր իրենց համայնքներում։ 

Ընտրված դրամաշնորհային ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև․ 

1«Ստեղծենք»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ, հունվար ամսին, Տավուշի մարզի, Կողբ համայնքում 

Ծրագրի նպատակն է համայնքային խնդրի լուծման միջոցով երիտասարդների և ՏԻՄ–երի միջև ստեղծել կայուն համագործակցություն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել համագործակցության հարթակ՝ ներկայացնելով համայնքային խնդիրներ՝ նախապես դրանք քննարկելով և  հնարավոր լուծումներ ձևակերպելով։

 2. «Իրազեկ երիտասարդ հանուն կայուն զարգացման»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ․ հունվար-փետրվար ամիսներին,  Տավուշի մարզի Հաղարծին համայնքում։

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հաղարծին համայնքի երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ գործընթացներում՝ կարողությունների զարգացման և ՏԻՄ-ի վերաբերյալ գիտելիքների տրամադրման միջոցով։ Անց են կացվելու դասընթացներ, ֆոկուս խմբային քննարկումներ՝ երիտասարդներին առնչվող խնդիրները պարզելու և ՏԻՄ-երի հետ քննարկմանը դրանք ներկայացնելու համար։

3․ «Ժամանակն է միավորվելու»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ․ հունվար–մարտ ամիսներին, Վայոց Ձորի Եղեգիս համայնքում։ 

Ծրագրի նպատակն է նպաստել Եղեգիս համայնքում բնակչության, մասնավորապես երիտասարդների համագործակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ համայնքի 12 բնակավայրերում անցկացնելով համայնքապետարանի պաշտոնական կայքի ուսուցման և ՏԻՄ օրենքի վերաբերյալ դասընթացներ, հանրային քննարկում անցկացնել, պատրաստել թեմատիկ հոլովակ, և տարածել տարբեր պաշտոնական էջերով։

4․ «Տեղեկացված ԻՄ ավագանի»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ, հունվար–փետրվար ամիսներին, Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։      

Ծրագրի նպատակն է բարձրացնել ՏԻՄ-ի տեղեկացվածության և բնակիչների հետ համագործակցության մակարդակը՝ կազմակերպելով հանդիպում ավագանիների, ակտիվ քաղաքացիների, ոլորտային մասնագետների և երիտասարդների մասնակցությամբ։ Երիտասարդների խումբը ըստ կենսապահովման ոլորտների կքննարկի հիմնախնդիրները «World Caffee» գործիքով և հիմնախնդիրներն իրենց լուծումներով կներկայացվեն որոշում կայացնողներին։

5. «Քո իրավունքը»

Ծրագիրը իրականացվելու է  2022թ․ հունվար–փետրվար ամիսներին,  Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։

Ծրագրի նպատակն է իրազեկել Լեռնապատ համայնքի բնակիչներին տեղական ինքնակառավարման մակարդակում իրենց իրավունքների մասի։ Իրազեկման քարոզարշավների կազմապերպում, հանդիպումներ ՏԻՄ-երի հետ։

 6․ «Ինտերակտիվ գրադարան»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ․ հունվար–փետրվար ամիսներին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ 

Ծրագրի նպատակն է «Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոց» հակասրճարանում ստեղծել ինտերակտիվ գրադարան և համայնքային հանդիպումների միջոցով ապահովել երիտասարդների մասնակցայնությունը Գորիս քաղաքում իրականացվող որոշումների կայացմանը։ Կկազմակերպվեն երեք հանդիպումներ երիտասարդների և մշակութային ու հանրային գործիչների հետ, որոնց արդյունքում կքննարկվեն Գորիսի հիմնախնդիրները և այդ հիմնախնդիրների լուծմանը երիտասարդների մասնակցայնությունն ապահովելու միջոցները, իսկ արդյունքում ակտիվ խմբի կողմից կպատրաստվի և Գորիսի համայնքապետարանին կներկայացվի առաջարկությունների փաթեթ։

 7«Համայնքագետ»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ․ հունվար–փետրվար ամիսներին, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։

Ծրագրի նպատակն է բարձրացնել Սևան համայնքի 13-17 տարեկան 15 պատանու համայնքային ակտիվությունը։ Նախատեսվում է իրակացնել հնգօրյա դասընթաց և մեկ հանդիպում Սևանի համայնքապետի հետ։ Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է դասընթացի մասնակից պատանիներին ներգրավել համայնքային տարբեր ծրագրերում և կամավորական աշխատանքներում։

8 «Երիտասարդական ուժ»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ, հունվար-փետրվար ամիսներին,  Տավուշի մարզի Նոյեմբերյան/Բերդավան համայնքում։

Ծրագրի նպատակն է երիտասարդների կարողությունների հզորացման միջոցով՝ ապահովվել համայնքի բնակիչների հավասար հնարավորություններն ու մասնակցությունը ՏԻՄ-ին։ Երիտասարդների կարողությունները կհզորացվեն՝ դասընթացների, ֆոկուս խմբային քննարկումների միջոցով, նույն երիտասարդների շնորհիվ կիրականացվեն ուսումնասիրություններ պարզելու համար համայնքի բնակիչների իրազվածությունը ՏԻՄ-ի գործառույթների վերաբերյալ և համայնքի խնդիրների վեր հանման նպատակով։ Կկազմակերպվեն քննարկումներ համայնքի բնակիչների հետ՝ ներկայացնելու ՏԻՄ-ի գործունեությունը։ Ուսումնասիրությունները կիրականացվեն ՏԻՄ-ին, արդյունքները նիստի օրակարգում ավելացնելու և քննարկելու առաջարկով։

 9․ «Հիմնախնդիրների բիզնեսապատում»

Ծրագիրն իրականացվելու է 2022թ, հունվար–մարտ ամիսներին,  Շիրակի մարզի Արթիկ համայնքում։

Ծրագրի նպատակն է վեր հանել Արթիկ համայնքին միացած համայնքների խնդիրները՝ տվյալ համայնքները ներկայացնող ակտիվ երիտասարդների միջոցով և դրանք վերածել բիզնես գաղափարների։ Նախատեսվում է ծրագրի ավարտին մշակել ռազմավարություն՝ բիզնես գաղափարների իրագործման նպատակով։

Դասընթացի ավարտին բոլոր 9 դրամաշնորհառուները ստացան իրենց դրամաշնորհների վկայականները։

 

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն
TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և
«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը
իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։