Skip to main content
Արդեն երկար տարիներ է ինչ Եվրոպայի օրվա առթիվ Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվում։ Տոնը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։
Եվրոպայի օրը՝ մայիսի 9ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը կազմակերպության կամավորներ՝ գերմանացի Ջոշի և Ֆրանկի հետ համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառումն իրականացվեց ոչ ֆորմալ ձևաչափով, անդրադառնալով եվրոպական միությանը, վերջինիս նպատակներին,մշակութային բազմազանությանը, համագործակցությանը Հայաստանի հետ և հետաքրքիր փաստերին։
Միջոցառումը նախատեսված էր ինչպես չափահասների, այնպես էլ փոքրերի համար, որոնց համար կար առանձին տաղավար, որտեղ փոքրիկ այցելուները ներկեցին Եվրոպայի անդամ երկրների դրոշները՝ միառժամանակ սովորելով և հաճելի ժամանց ունենալով։
Միջոցառմանն իրենց նշանակալի ներդրումն ունեցան «Եվրոպական Ակումբ»-ի անդամները՝ կիսելով իրենց ձեռք բերած գիտելիքները միջոցառման այցելուների հետ։
Այցելուները խաղացին տիպիկ եվրոպական խաղեր, ինչպիսիք են փայտերով սկանդինավյան խաղերը՝ Mölkky, Kubb, ինչպես նաև պարեցին բուլղարական և իռլանդական ազգային պարեր՝ բացահայտելով ավելին եվրոպական մշակույթի մասին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Դիլիջանի Տուրիստական Տեղեկատվական Կենտրոն-ին(Dilijan Tourist Information Center) միջոցառմանն աջակցելու համար։