Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ին կազմակերպեց թեմատիկ քննարկում «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ – ՏԻՄ հաղորդակցության հնարավորությունները և համագործակցության առկա ներուժը Դիլիջանում» թեմայով՝ «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակներում։

Քննարկման նպատակն էր  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարության՝ հանձինս ավագանու անդամների հետ համատեղ քննարկել հասարակական հատվածի արդյունավետ հաղորդակցման, որոշումների կայացման գործընթացների և արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հնարավորությունները։

 Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց առկա մեխանիզմների բարելավմանը, վեր հանվեցին առաջնային խնդիրները, ինչպես նաև հավաքագրվեցին մասնակիցների կողմից արված առաջարկությունները՝ հետագա հաղորդակցության հզորացման նպատակով։

Քննարկմանը մասնակցում էին ավագանու 12 անդամ ՝ 3 քաղաքական խմբակցություններից, ՏԻՄ պատասխանատուններ,  9 հասարակական կազմակերպությունների 12 ներկայացուցիչներ։

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: