Skip to main content

Տավուշի մարզի Սևքար համայնքում կայացավ ընտանիքների միջև բնապահպանական թեմայով բիզնես
գաղափարների համայնքային մրցույթի մրցանակաբաշխությունը։ Մրցույթը նախաձեռնվել է «Ֆինանսական
մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշում սոցիալ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում
(«Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – 2» ծրագիր):

Գաղափարները պետք է առնչվեին էկոտուրիզմի, զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման, բնական բարիքների հավաքչության, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծման, անտառների և բնական ռեսուրսների ողջամիտ ու կայուն օգտագործման նորարար լուծումներին և միտված լինեին կայուն եկամտի ապահովմանը, բնորոշ տվյալ բնակավայրին և դիմակայուն սեզոնայնության հանդեպ։
Մրցույթին ներկայացվել էր 14 ընտանեկան հայտ, որոնցից 6 համապատասխանել է մրցույթի պայմաններին:

Ժյուրիի որոշմամբ մրցույթի հաղթողներ են ճանաչվել հետևյալ հայտատուները․

Շահող՝ Էմմա Շահնազարյան (70,000 ՀՀ դրամ)։ 

Գաղափարը՝ զբոսաշրջային էքսկուրսիաների և թեմատիկ մաստեր-
կլասսների կազմակերպում վայրի հավաքչության և դեղաբույսերի ճանաչման նպատակով։

Շահող՝ Գոհար Մկրտումյան (70,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ Սևքար համայնքի պատմամշակութային արշավների կազմակերպում։

Շահող՝ Էդգար Օրդինյան (70,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ հատիկավոր մրգերի տնկիների մշակում, բերքի թարմ կամ չրի տեսքով վաճառք։

Շահող՝ Մհեր Եգանյան (100,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ Էկոարահետների և վայրի կենդանիների տեղաշարժին հետևելու դիտակետների ստեղծում։

Շահող՝ Սենո Սիրադեղյան (100,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ էկոլոգիապես մաքուր էկոփայտերի արտադրություն։

Շահող՝ Մեխակ Բաբաջանյան (150,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ համայնքի անմշակ հողատարածքներում շինափայտ
ապահովող տնկարանի ստեղծում։

Սույն մրցույթը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում
իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական
զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանի
գրասենյակի կողմից։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների
համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։