Skip to main content

Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է տեղեկատվական սեմինարներ Դիլիջան խոշորացված համայնքի Թեղուտ, Հաղարծին, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ և Հովք բնակավայրերում։

Նպատակը՝ բնակիչներին ծանոթացնել Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքի (www.dilijancity.am) հնարավորություններին, առցանց կարգով դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու գործիքակազմին և այլ ծառայություններին ՔՈՎԻԴ-19 պայմաններում։

Սեմինարավարի կողմից ներկայացվել է www.dilijancity.am  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) որպես տվյալների շտեմարան, նրա օգտակարությունը, ավագանու նիստերի կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ, ծրագրի շրջանակում արդեն նորացված «Իրադարձությունների օրացույց» բաժինը, առցանց դիմումներ, բողոքներ, առաջարկություններ ներկայացնելու ծառայությունը, որը հատկապես ներկա համավարակի պայմաններում անչափ կարևոր է համայնքապետարան-բնակիչ հեռավար հաղորդակցման ապահովման համար։

Բնակիչները նշում էին, որ այս իրազեկման նախաձեռնությունը կարևոր էր իրենց համար՝ առանց ժամանակ ծախսելու ու բնակավայրից դուրս գալու, ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում սոցիալական շփումների սահմանափակման և դիմումների արագ լուծման կարգին ծանոթանալու առումներով։

 

«Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագիրն իրականացվում է  «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրի շրջանակում, որը  ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր: