Skip to main content

Ս․թ մարտի 17-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում կայացավ «Այլընտրանքային զբաղվածության միջազգային փորձի հետազոտագիր․ Էստոնիայի և Ռումինիայի օրինակով» հետազոտության շնորհանդես-քննարկում։ Մասնակցում էին Միասնական սոցիալական ծառայության, ՀԿ-ների, կրթական հաստատությունների, գործընկեր «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ-ի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԴԵՀԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը և ԱԶԿ ՀԿ ղեկավար Նաիրա Առաքելյանը։
Հետազոտության հիմնական բաղադրիչների, այլընտրանքային զբաղվածության գաղափարի, նշանակության և ՀՀ- ում՝ այլ երկրների այլընտրանքային զբաղվածության և ինքնազբաղվածության փորձի տեղայնացման առաջարկությունների վերաբերյալ ներկայացրեց հետազոտող Գոռ Պետրոսյանը։
Առաջարկությունները ներառում էին մասնագիտական աշխատաշուկայում ներգաղթյալների արագ ինտեգրումը, կրթական ծրագրերում ձեռնարկատիրության թեմաների ընդգրկումը, ձեռներեցության և ինքնազբաղվածության հնարավորությունների ջատագովման և տեղեկատվական արշավները, գյուղական բնակավայրերում ինքնազբաղվածության և տնտեսավարման արդյունավետության աճին խթանող գյուղատնտեսական նորարարական մեթոդների մասին հեռուստահաղորդումները, ոլորտի առաջխաղացմանը նպաստող էլեկտրոնային հարթակների ստեղծումը կամ արդիանականուցումը։
Այլընտրանքային ինքնազբաղվածության վերաբերյալ խոսեց «Դարչին» սրճարանի հիմնադիր, ձեռներեց Իննա Ասրյանը, ով Սյունիքի մարզից Դիլիջան է տեղափոխվել և այստեղ հիմնել իր ձեռնարկատիրությունը։
Ի․Ասրյանը ներկայացրեց ոլորտում առկա հնարավորությունների և խնդիրների մասին․ «Հնարավորությունները բազմազան են, ուղղակի անհրաժեշտ է փորձել, չվախենալ ռիսկերից և սեփական ներուժի զարգացման համար ձեռք բերել կարողություններ, գիտելիքներ՝ շարունակական զարգացման պայմանով»։
Հետազոտությունը հասանելի է այստեղ․ shorturl.at/psGN0
Սույն միջոցառումը իրականացվում է «Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: