Skip to main content

Սլովակիայի Կոշիցե քաղաքում 2023 թվականի հուլիսի 22-ից հուլիսի 30-ը տեղի ունեցավ երիտասարդ առաջնորդների ու երիտասարդական աշխատողներին ուղղված  ”The Power of Self  Reflection”(«Ինքաարտացոլման ուժը») Էրազմուս+ վերապատրաստման դասընթացը։
Դասընթացը համախմբեց 24 մասնակիցներից բաղկացած խումբ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Չեխիայից և Պորտուգալիայից: Մշակույթների բազմազանությունը ստեղծեց բաց երկխոսության, ընդհանուր փորձի և անձնական աճի մթնոլորտ:

Դասընթացը նվիրված էր Mindfulness, Embodiment և Coaching մեթոդների բացահայտմանն ու կիրառմանը, որոնք բոլորն էլ հզոր գործիքներ են ոչ ֆորմալ կրթության ոլորտում: Այս մեթոդները խորապես ուսումնասիրվել են՝ բացահայտելով նրանց ներուժը՝ բարելավելու հոգեկան առողջությունը, ընդհանուր բարեկեցությունը և խթանելու սոցիալական կապերը երիտասարդության շրջանում։

Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել անձնային աճի և առաջնորդության կարողությունները: Վերջինս հիանալի հարթակ էր նորարարական գաղափարների փոխանակման, կապերի ստեղծման և հիշողությունների ստեղծման: Mindfulness(գիտակցականություն) և Embodiment(մարմնավորում) մեթոդների վերաբերյալ սեսիաները մասնակիցներին տրամադրեցին արժեքավոր գործիքներ՝ բարձրացնելով ինքնագիտակցությունը և տալով նոր գործիքակազմ: 

Հիշեցնում ենք, որ ծրագրի առաջին փուլը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 27-ապրիլի 4–ը Դիլիջանում։ 
Անցնելով հղումով կարող եք ծանոթանալ ծրագրի առաջին փուլին։