Skip to main content

Սույն թվականի մարտի 27-ից ապրիլի 4-ը Դիլիջանում տեղի ունեցավ “The power of self reflection”(Ինքնադրսևորման ուժը) երկփուլ վերապատրաստման դասըթնացը, որին մասնակցում էին երիտասարդներ 6 երկրներից՝ Հայաստան, Սլովակիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան և Պորտուգալիա։

The Power of Self Reflection ծրագիրը նպատակ ունի բարելավել երիտասարդ առաջնորդների և երիտասարդ աշխատողների կարողությունները Mindfulness(մտածողություն), Embodiment(մարմնացում) և Coaching մեթոդներում՝ որպես հոգեկան առողջության և բարեկեցության բարձրացման ոչ ֆորմալ կրթության մեթոդներ, ինչպես նաև սոցիալական երկխոսություն և պատկանելության զգացում երիտասարդների շրջանում:
Մտածողությունը(mindfulness) և մարմնացումը(embodiment) երկու ուժեղ ուղիներ են դեպի ավելի խոր ինքնաճանաչում, ներքին խաղաղություն և պատկանելության զգացում: Երկուսն էլ ներառում են կարևոր և պրակտիկ մեթոդներ և գործիքներ, որոնք կարող են կիրառվել երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության մեջ: Ավելին, այս գործիքները կարող են կիրառվել նաև համայնքների կառուցման գործընթացներում և երիտասարդների միջև սոցիալական երկխոսության մեջ:Քոուչինգը, համեմատաբար, նոր տարր է երիտասարդական աշխատանքին աջակցելու մեջ: Տվյալ դասընթացը մշակվել է՝ նպատակ ունենալով գործնական աջակցություն առաջարկել երիտասարդ առաջնորդներին և երիտասարդական աշխատողներին, որոնք ակտիվորեն աջակցում են տարբեր երիտասարդական նախաձեռնություններին իրենց համայնքներում:

Ծրագիրը, որպես էդպիսին, նպատակ ունի նպաստել երիտասարդ առաջնորդների և երիտասարդ աշխատողների անձնական զարգացմանը և առաջնորդության կարողություններին՝ զարգացնելով նրանց ինքնաճանաչողության և ինքնագիտակցության հմտությունները՝ օգտագործելով մտածողությունն ու մարմնավորումը որպես հիմնական ուղիներ:

Ծրագրի 2րդ փուլը կանցկացվի Հուլիսին՝ Սլովակիայի Կոշիցե քաղաքում:

կից ուրախ ենք կիսել ձեզ հետ ծրագրի մասնակիցների մտորումներով՝ գրված իրենց մայր լեզուներով։ 

Ահա չեխական գործընկեր կազմակերպության կողմից հրապարակված հոդվածը.

 սեղմեք ուսանկարին՝ հոդվածը կարդալու համար

Ահա պորտուգալական գործընկեր կազմակերպության կողմից հրապարակված հոդվածը.

սեղմեք լուսանկարին՝ հոդվածը կարդալու համար