Skip to main content

Ծառայության անվանում՝              «Կազմակերպության տարեկան գործողությունների ռազմավարական պլանավորում»

Ծառայության  ժամանակը՝           2021թ․ մայիսի վերջ-հունիսի առաջին տասնօրյակ ,

Դիմելու վերջնաժամկետը՝              24  մայիս, 2021 թ․

Իրականացման վայրը՝                    ք․Դիլիջան, Տավուշի մարզ

Ձեվաչափը՝                                          Ոչ առցանց

 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է դասընթավար/փորձագետ՝ կազմակերպությունների տարեկան գործողությունների ռազմավարական պլանավորման 4 օրյա դասընթաց (24 ժամ ընդհանուր տևողությամբ) վարելու համար։ Դասընթացի շահառուներ են հանդիսանում Դիլիջան խոշորացված համայնքի  ՀՈԱԿ (կրթական, մարզական, մշակութային, գրադարանային կառույցների) ներկայացուցիչները։ 

Մրցույթին մասնակցելու պահանջներ․

  • Առնվազն 5 տարվա փորձառություն պահանջվող ոլորտում դասընթաց վարելու կարողությունների/գիտելիքների, դասընթացների մեթոդաբանության և գործիքակազմի կիրառման ոլորտներում։ Դասընթացավարի համապատասխան որակավորումը ցանկալի է
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն /բանավոր և գրավոր/
  • Դասընթացների մոդուլների/լրացուցիչ ուսումնասիրման նյութեր, պատրաստելու և գործարկելու, հաշվետվություններ կազմելու պատշաճ փորձառություն
  • Թիմային աշխատանքի, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի կազմակերպման և ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգտագործման կարողություն
  • Նորագույն տեխնոլոգիաներով/տեխնիկական միջոցներով աշխատելու կարողություն
  • Արդյունավետ համագործակցային ունակություն

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինքն պետք է ներկայացնեն ինքնակենսագրական, 4 –օրյա նշյալ թեմայով դասընթացի հակիրճ նկարագիրը՝ ըստ օրերի ու թեմաների, ինչպես նաև գնաառաջարկ։ Պատվիրատուն վճարում է միայն դասընթացի անցկացման համար, հետևաբար գնաառաջարկը պետք է ներառի ժամանքանակի վճարը (24 ժամ՝ 4 օր, յուրաքանչյուր օր՝ 6 ժամ), կրթական մոդուլը, ամփոփիչ հաշվետվության կազմում։ Չի վճարվում կեցության և տրանսպորտի ծախսերի համար։ Գնաառաջարկը պետք է ներկայացվի հարկերը ներառյալ։ Դուք կարող եք նաև ուղարկել այլ լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք կհամարեք հայտի պահանջները բավարարող։ Մրցույթի  կարճ ցուցակում հայտնված հայտատուներից կպահանջվի դասընթացի կազմակերպման ողջ նկարագիրը (թեմաներ, կիրառվող մեթոդաբանություն, Աշխատանքի տեխնիկական նկարագիր և այլն)։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մայիսի 24-ը, ժամը 18:00-ն ուղարկել վերոնշյալ փաստաթղթերը՝  info@yccd.am  էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ռազմավարական պլանավորման դասընթացավար»։

Ծանոթություն․  Դասընթացը կանցկացվի Դիլիջան քաղաքում՝ ոչ առցանց եղանակով։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին:

Կարճ ցուցակում հայտնված հայտատուների հետ կապ կհաստատվի ս/թ մայիսի 26-ին և կանցկացվի առցանց հարցազրույց և այն հաղթահարած հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի  ս/թ մայիսի 28 -ին:

«Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» եռամսյա դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ը՝  TIDES կենտրոնի ֆինանսավորմամբ և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր: