Skip to main content

ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ) համար`
Արագածոտն, Արմավիր, Արարատ, Կոտայք, Լոռի, Վայոց Ձոր մարզերից և Երևանից

 

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.

«ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ,
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ

 

STRIVE ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման գործում։

 

STRIVE-ի շրջանակներում հայտարարվում է հայտերի ընդունում՝ ընտրելու յոթ (7) հայաստանյան ՔՀԿ-ների, որոնք կօգտվեն կազմակերպական մոդելների ինովացիա (ԿՄԻ) ծրագրից: Վերջինս իրենից ներկայացնում է կազմակերպական կարողությունների կառուցման ինտենսիվ գործընթաց, որը սկսվում է մասնակցային գնահատումից և դասընթացներից (շուրջ երեքշաբաթյա)՝ ըստ ՔՀԿ-ի կարիքների։ Դասընթացային փուլի ավարտից հետո ծրագրի թիմը կաջակցի ընտրված յուրաքանչյուր ՔՀԿ-ի մշակելու անհատական ռազմավարություն։ Ընտրված ՔՀԿ-ները կանցնեն կարողությունների զարգացման գործընթաց և անհատական քոուչինգ (շուրջ 12 ամիս)՝ ուղղված կազմակերպական նորարար ռազմավարության իրականացմանը:

 

Նշված ռազմավարությունն իրականացնելու նպատակով յոթ ՔՀԿ-ներին որպես ֆինանսական աջակցություն կտրամադրվի դրամաշնորհ՝ 8,500 եվրոյին համարժեք դրամի չափով: Ֆինանսավորումը ստանալուց հետո ՔՀԿ-ները կստանան անհատական քոուչինգ (շուրջ 12 ամիս)՝ ռազմավարությունը հաջող իրականացնելու համար։

 

Նշված ԿՄԻ ռազմավարությունը ՔՀԿ-ներին կօգնի՝
(1) Բարելավել սեփական կազմակերպական կարողությունները, (2) աջակցել կարողությունների զարգացման գործընթացների տարածմանը նույն մարզի այլ ՔՀԿ-ների շրջանում և (3) զարգացնել կամ հիմնել․ (ա) կազմակերպական և գործառնական մոդելներ, ինչպիսիք են՝ օրինակ քրաուդֆանդինգը, ֆոնդահայթայթման նպատակով մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը, սոցիալական ձեռնարկությունը, (բ) միջոլորտային հարաբերությունների զարգացում մասնավոր և հանրային ոլորտների և աջակից դերակատարների միջև:

 

Ծրագրին մասնակցելու համար ՔՀԿ-ները կընտրվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Պատրաստակամություն՝ անցնելու ինստիտուցիոնալ կարիքների գնահատման և կազմակերպության ընթացակարգերի ու քաղաքականության բարելավման գործընթաց,
  • Արժեք ավելացնելու ներուժ (օրինակ՝ դժվար հասանելի խմբերի հետ աշխատանք, թեմատիկ առաջնորդություն)
  • Ծրագրի արդյունքների կայունության պահպանման ներուժ (օրինակ՝ ծախսերի գծով համաներդրում, աշխատուժի և կամավորների ներգրավում և այլն),
  • Քաղհասարակության դերակատարների և կազմակերպությունների ուժեղացման ապացուցված փորձառություն,
  • Ուժեղ կապեր հանրության, շահառուների և մասնավոր ոլորտի հետ,
  • Ցանկություն և կարողություն՝ հյուրընկալելու մենթորային հանդիպումները 1 իրենց համապատասխան մարզերում,
  • Անհրաժեշտ տարածքի և անձնակազմի/կամավորների առկայություն, ովքեր կմասնակցեն ծրագրի տարբեր գործողություններին մինչև 2025թ. հունիս ամիսը,
  • Այլ ՔՀԿ-ների հետ փորձը կիսելու պատրաստակամություն,
  • Հիմնվել են նշված մարզերում, անկախ են, իրավաբանորեն գրանցված են ու հանդիսանում են հայաստանյան ոչ-առևտրային կազմակերպություն, գործում են ավելի քան 2 տարի, զերծ են կեղծիքից, կոռուպցիայից և այլ ոչ իրավական կամ հանցավոր գործունեությունից:

 

Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

Proposal Form

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2022 թ. դեկտեմբերի 13-ը, ժամը՝ 17.00 (Երևանի ժամանակով):

Նշված ժամկետից հետո ստացված դիմումները չեն ընդունվի։

Տեխնիկական հարցերը կարող են ուղղվել grants.armenia@neareast.org էլ. հասցեով՝ մինչև 2022թ. նոյեմբերի 30-ը, ժամը 17.00 (Երևանի ժամանակով)

Նշումներ.

  • Ծրագրի մեկնարկի ակնկալվող ժամկետ՝ 2022թ. դեկտեմբերի 15
  • Ընտրվող ՔՀԿ-ների թիվը՝ յոթ (7)
  • Կապ կհաստատվի միայն ընտրված ՔՀԿ-ների հետ
  • Նախքան վերջնական ընտրությունը՝ կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկատվություն