Ի՞նչ է Տեղական Ժողովրդավարության Դպրոցը.  

Դպրոցն իրենից ներկայացնում է նոր գիտելիքներով, եռանդուն երիտասարդ կադրեր պատրաստելու համար նախատեսված շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք: Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ, այսինքն՝ այն իր դասընթացներն ու գործունեությունը կարող է իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում միաժամանակ մի քանի վայրում: Այդ դասընթացների միջոցով Հայաստանի համայնքներում, շարունակաբար պատրաստվում են կադրեր, որոնք ապագայում իրենց ուրույն դերակատարությունն են ունենալու համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։


Ո՞րն է ՏԺԴ-ի նպատակը.

Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։


Ի՞նչ են սովորելու ՏԺԴ-ի մասնակիցները.

Մասնակիցները կսովորեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներն ու մոտեցումները, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ:


Ովքե՞ր կարող են մասնակցել ՏԺԴ-ի աշխատանքներին.

Դպրոցին մասնակից կարող են դառնալ հանրակրթական դպրոցի, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները, գործող ՏԻՄ-երի անդամները, համայնքի աշխատակազմում և համայնքային կազմակերպություններում երիտասարդ մասնագետները և այլ երիտասարդներ, ում տարիքը մեծ է 18-ից և փոքր է 35-ից։


Ինչպե՞ս գրանցվել ՏԺԴ-ին.

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։