«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն  ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության առաջնորդությամբ և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ և  «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ գործընկերությամբ  իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, լոռու և Տավուշի մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:

Ծրագրի իրականացման տարածքային ծածկույթն ընդգրկում է ՀՀ երեք մարզերը՝  Շիրակը, Լոռին և Տավուշը։ Երեք մարզերից ընդգրկվել են Ախուրյան և Աշոցք, Ստեփանավան և Թումանյան, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Ծրագրային մի քանի գործողություններ կիրականացվեն նաև Երևան քաղաքում՝  կապված ծրագրի փորձագիտական և տեխնիկական  աջակցության հետ։

Ծրագրի  Խնդիրներն են

  1. Բացահայտել երեք մարզերի թիրախային 6 համայնքապետարանների կողմից ներհամայնքային ճանապարհների և փողոցների պահպանության, շահագործման և նորոգման, Աղբահանություն և սանիտարական մաքրման և Ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների արդյունավետության վերաբերյալ բնակչության գնահատականը,
  2. Վերլուծել թիրախ համայնքների բյուջետային միջոցների արդյունավետությունը մասնակցային մոնիթորինգի միջոցով,
  3. Աջակցել թիրախ համայնքապետարանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների առավել արդյունավետ մեխանիզմների նեդրմանը,
  4. Բարձրացնել բնակչության մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

Ծրագրի գործողություններ

  1. Աշխատանքային խմբի ստեղծում, ծրագրի մեկնարկի մասին մամուլի ասուլիսի կազմակերպում
  2. Քաղաքացի-մոնիթորների վերապատրաստում
  3. 3 մարզերի 6 համայնքների բնակիչների շրջանում հարցումների անցկացում և արդյունքների վերլուծություն
  4. Տվյալների հարցում ՏԻՄ-երից
  5. Կոալիցիայի ստեղխում
  6. «Town Hall» ձևաչափով քննարկումների անցկացում 3 մարզերում
  7. «Chatham House» ձևաչափով փորձագիտական մեկ աշխատաժողովի անցկացում Գյումրիում
  8. Մասնակցային մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ համախպարփակ զեկույցի հրապարակում
  9. Ընտրված 6 համայնքների պաշտոնական կայքերում նոր բաժնի ստեղծում
  10. Ծրագրի արդյունքների ջատագովում, տարածում, շահերի պաշտպանություն
  11. Ծրագրի ամփոփում, ամփոփիչ միջոցառման կազմակերպում:

 Ծրագրից ակնկալվող արդյունքներն են.

  1. Ընտրված 3 ոլորտներում մատուվող ծառայությունների վերաբերյալ ՔՀԿ-ների, քաղաքացիների և ՏԻՄ-ի մասնակցությամբ համապարփակ հետազոտություն և առաջարկությունների փաթեթ,
  2. Ոլորտի հիմնախնդիրների ու դրանց լուծման առաջարկությունների ջատագովություն ՝ տարբեր շահագրգիռ կողմերի համախմբմամբ՝ տեղական ու ազգային մակարդակներում,
  3. Համայնքների կայքերում մասնակցայնության և թափանցիկության գործիքների ավելացում։
  4. Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման կոալիցայի շարունակական գործունեություն: