Ծրագրի գործընկեր՝              Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարան
Իրականացման վայր՝            Դիլիջան խոշորացված համայնք
Իրականացման ժամկետ՝     մայիս 10-հուլիս 31, 2021  թ․

Ծրագրի նպատակը․ Բարձրացնել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի և նրա ենթակա կառույցների  թափանցիկ և հաշվետվողական աշխատելու աստիճանը՝ օնլայն գործիքակազմի կիրառման ուսուցման և կարողությունների, ինչպես նաև գործունեության ռազմավարությունների բարելավման միջոցով։

Թիրախ խմբերը․ Դիլիջանի համայնքապետարան և ենթակա կառույցներ, ՀԿ-ներ, բնակչություն։

Ծրագրով նախատեսված հիմնական գործողությունները․

  1. Ծրագրի բացում. Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում համապատասխան գործիքակազմի ներդրման աշխատանքների իրականացում։
  2. 4-օրյա դասընթաց «Ռազմավարական պլանավորում» թեմայով 6 կառույցների 12 աշխատակիցների համար
  3. Ռազմավարական 6 պլանների կազմում՝ համայնքի 5-ամյա Զարգացման ծրագրի նպատակներին և խնդիրներին համապատասխան և ներկայացում համայնքապատկան կառույցների կողմից։
  4. 1 սեմինար համայնքապատկան կատույցների 12 աշխատակիցների հետ՝ օնլայն գործիքից օգտվելու վերաբերյալ։ Մեկական աշխատակցի ընտրություն՝ կայքում պարբերաբար տեղեկատվություն տեղադրելու նպատակով։
  5. 6 սեմինարներ 6 համայնքներում 120 հոգու համար՝ համայնքապետարանի պաշտոնկանա կայքի հնարավորություններից օգտվելու կարողությունների զարգացման համար։
  6. Ծրագրի ավարտ և արդյունքների ներկայացում։ Ծրագրի իրազեկում ԶԼՄ-երով և սոցիալական ցանցերում։

Ակնկալվող արդյունքներ․

Արդյունք 1․ Համայնքապատկան հաստատությունները ունեն կարողություններ ռազմավարական ծրագիր կազմելու և համայնքի 5-ամյա զարգացման ծրագրին այն համապատասխանեցնելու նպատակով։ Բարելավվել են հաստատությունների գործողությունների պլանները։

Արդյունք 2․ Համայնքի բյուջեյով համայնքապատկան հաստատությունների կողմից պլանավորած նախաձեռնությունների/գործողությունների ժամանակացույցերը, անցկացման մասին տեղեկատվությունը հասանելի է բնակչության համար՝ համայնքի պաշտոնական կայքում համապատասխան գործիքի միջոցով պարբերաբար տեղադրման միջոցով՝ ապահովելով առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն։ 

Արդյունք 3․ Համայնքի բնակավայրերի բնակիչները տեղեկացված են Դիլիջան խոշորացված համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով դիմումներ, առաջարկություններ փոխանցելու, կայքի այլ հաղորդակցման գործիքների միջոցով իշխանությունների հետ անմիջական հաղորդակցվելու մեխանիզմների մասին՝ Քովիդ-19-ի պայմաններում հնարավորինս առցանց շփումներ ապահովելու համար։    

«Հաշվետու համայնք` իրազեկ բնակիչ» գործընկերային ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդերի համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝  «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/ I4C-Armenia» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
«I4C-Armenia» ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր:

Ծրագրի մեկնարկային միջոցառման նկարներ

«Տավուշ» հեռուստաընկերության անդրադարձը՝ «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» եռամսյա ծրագրի ադյունքների ամփոփման միջոցառմանը