Skip to main content

«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում մեկնարկել են փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացումը ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռի, Շիրակ, Սյունիք և Վայոց Ձորի մարզերում։ Ծրագրերն իրականացվում են «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացների մասնակից երիտասարդների կողմից։ Ծրագիրն հնարավորություն է ընձեռել երիտասարդներին գործնականում կիրառել դասընթացների արդյունքում ձեռք բերված իրենց կարողությունները, գիտելիքները և հմտությունները։

«Երիտասարդական ուժ» համայնքային ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում՝ Մանե Օհանյանի կողմից։ Ծրագրի նպատակն է երիտասարդների կարողությունների հզորացման միջոցով  ապահովվել համայնքի բնակիչների  հավասար հնարավորություններն ու մասնակցությունը  տեղական ինքնակառավարմանը։ Ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Ի՞նչպես ազդել որոշումների կայացման վրա, ազդեցության տեսակներն ու միջոցները» թեմայով երկօրյա դասընթաց՝ Նոյեմբերյան համայնքի 14-18տ երիտասարդների համար։ Դասընթացը վարեց Վահե Խաչիկյանը։ Մասնակիցներին ուսուցանվեց որոշումների կայացման գործընթացների, շահերի պաշտպանության պլանավորման, քաղաքացիական մասնակցականության վերաբերյալ։ Թեմաների տեսական ներկայացումների և գործնական աշխատանքների շնորհիվ մասնակիցները ամրապնդեցին իրենց գիտելիքները և կարողությունները։ Ծրագրի շրջանակում նաև իրականացվելու է հարցումներ համայնքում և մշակվելու են առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվելու է ՏԻՄ-երին՝ քննարկելու և դրանց լուծում տալու նպատակով։